Կատարի իշխանություններն Իրանի և Թուրքիայի հետ բանակցություններ են վարում պարենամթերքի և ջրի մատակարարումների շուրջ Պարսից ծոցի պետությունների կողմից սահմանված պարենային արգելքի պատճառով, պետություններ, որոնք Դոհային մեղադրել են ահաբեկչությանն աջակցելու մեջ և նրա հետ խզել են դիվանագիտական հարաբերությունները: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Ավելի վաղ Իրանի՝ Գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման ասոցիացիայի ղեկավար Ռեզա Նուրանին հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է ամեն տեսակ պարենամթերք արտահանել Կատար:
«Մենք բանակցություններ ենք վարում Իրանի, Թուրքիայի և այլ երկրների հետ»,-գործակալությանը հայտնել է աղբյուրը:
Նրա խոսքով՝ մատակարարումները կիրականացվեն Qatar Airways ազգային ավիաընկերության բեռնատար չվերթերով:
Դրա հետ մեկտեղ, աղբյուրի գնահատմամբ, Կատարում հացահատիկի պաշարները կբավականացնեն ևս չորս շաբաթ, իսկ իշխանություններն սննդամթերքի «զգալի ռազմավարական» պաշար են նախապատրաստել Դոհայում:










































