ՆԱՏՕ-ն իր գոյությունն արդարացնելու համար մշտապես արտաքին թշնամիներ է փնտրելում։ Այս մասին ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Արևելյան դաշինքն այլևս չկա, չկա նաև Խորհրդային Միությունը: Այդ դեպքում ինչո՞ւ է ՆԱՏՕ-ն շարունակում գոյություն ունենալ: Ինձ մոտ տպավորություն է, որ իր գոյության արդարացման նպատակով ՆԱՏՕ-ին արտաքին թշնամի է հարկավոր»,- հայտարարել է Պուտինը:
Ավելի վաղ, Ռուսաստանի նախագահը ՆԱՏՕ-ն անվանել էր ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գործիք, որտեղ «չկան դաշնակիցներ, կան միայն վասալներ»:








































