Monday, 20 07 2026
16:30
Թավրիզում ամերիկյան հարվածների հետևանքով մարդ է զոհվել
Հայաստանը, առաջին անգամ հանդիսանալով Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, պատրաստակամ է համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
16:10
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
Պտղի բնածին խնդիրները հայտնաբերելու համար նախածննդյան պրենատալ սքրինինգն արդեն գործում է Արարատի և Լոռու մարզերում
Ընդդիմադիր քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունները սպառված են․ Նադեժդին
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
15:30
Սաուդյան Արաբիայի թագաժառանգն աջակցություն է հայտնել Լիբանանին
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
15:10
Հունգարիայի վարչապետը մեծագույն կին շախմատիստներից մեկը համարվող Յուդիթ Պոլգարին առաջարկում է դառնալ երկրի նախագահ
Իսրայելը Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսությունը կփակի՞
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
Գիծ է դուրս բերվել երեքվագոնանի մեկ շարժակազմ. Երևանի մետրոպոլիտեն
14:30
Թրամփը Քարնիից պահանջել է վերահսկողության տակ վերցնել Կանադայի անտառային հրդեհները
Անտառային հրդեհների կանխարգելումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է․ ՆԳՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել
14:10
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի
Գևորգ Պապոյանը Հայաստանում ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկում քննարկել է դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները
13:50
Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը
«Շանգրի Լա»-ում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
13:30
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը
Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
Մոսկվայի ուղղությամբ 400 ԱԹՍ է արձակվել
Ընտրվել եմ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր. Միքայել Խաչատրյան
12:50
Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով
«Ուժեղ Հայաստան»-ից բացահայտվել են ընտրակաշառք տալու նոր դեպքեր
12:30
Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին
Աշխատանքները պետք է իրականացվեն շինարարական բոլոր կանոնների պահպանմամբ. Ավինյան
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները

Մարմնավաճառների միայն «փողոցում կագնողներն» են վերահսկողության տակ

Ըստ ոստիկանության վեց ամսվա տվյալների՝ Հայաստանում կա 245 մարմնավաճառ, որոնցից 86-ը՝ Երևանում: Երկրորդ տեղում է Լոռին՝ 63 մարմնավաճառ, այնուհետև Արմավիրը՝ 38 մարմնավաճառ: Ըստ այդ տվյալների՝ մարմնավաճառներ չկան Վայոց ձորի մարզում, իսկ մյուս մարզերում դրանց թիվը չի գերազանցում 20-ը:

Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին ոստիկանությունից, մարմնավաճառությունը Հայաստանի Հանրապետությունում օրենքով արգելված գործողություն է, որի համար նախատեսված է վարչական պատասխանատվություն` ՀՀ ՎԻՎ օր.-ի 179 հոդվածի հատկանիշներով, այն է՝ «պոռնկությամբ զբաղվելը»: Ոստիկանությունը մարմնավաճառների հնարավոր հավաքատեղիներում ժամանակ առ ժամանակ անցկացնում է ստուգումներ: Հայտնաբերված մարմնավաճառները բերման են ենթարկվում ոստիկանություն, իրավախախտման դեպքում արձանագրություն է կազմվում, որից հետո նրանց ուղարկում են ՀՀ առողջապահության նախարարության մաշկավեներական կենտրոն: Անցյալ տարի ներկայացված մարմնավաճառներից 38-ը տառապել են տարբեր վեներական հիվանդություններով:

«Առաջին լրատվական»-ը զրուցեց ՀՀ առողջապահության նախարարության մաշկավեներական կենտրոնի փոխտնօրեն Մանվել Կիրակոսյանի հետ, ում փոխանցմամբ՝ իրենց մոտ բերված մարմնավաճառները անցնում են մանրակրկիտ բուժզննում, վեներական հիվանդության հայտնաբերման դեպքում նրանց կամ բուժում են կենտրոնում, կամ հիվանդության ախտորոշումից հետո բուժումը շարունակում են այլ հիվանդանոցներում. «Այդ կանայք գտնվում են մեր վերահսկողության տակ, երեք ամիսը մեկ հետազոտություն են անցնում»:

Եթե մարմնավաճառի մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ, ապա նրանք բուժման համար միայն համավճար են մուծում, եթե այլ վեներական հիվանդություն է, ապա բուժման ծախսերն ամբողջությամբ հոգում է հիվանդը: Նշենք, որ ՁԻԱՀ-ով վարակելը ամբողջ աշխարհում համարվում է ծանր հանցագործություն։

Հարցին՝ կա՞ն հիվանդներ, որոնք կրելով վեներական հիվանդություն՝ շարունակում են մարմնավաճառությամբ զբաղվել, պարոն Կիրակոսյանն ասաց, որ իրենց տեսադաշտում գտնվող հիվանդները հսկողության տակ են՝ ուրիշներին չվարակելու համար, և անպայման շարունակում են բուժումը:

Կան մարմնավաճառների երեք խմբեր՝ ցածր, միջին և բարձր: Ցածր խմբում փողոցում կանգնող մարմնավաճառներն են, որոնք վերահսկելի են, միջինը՝ գիշերային ակումբներում և այլ ժամանցի վայրերում սպասարկող մարմնավաճառները, որոնց ոստիկանությունը դժվար է վերահսկում: Բարձր կարգի մարմնավաճառների մասին ոստիկանությունում տվյալներ չունեն, որովհետև նրանք անհատապես են պայմանավորվում՝ գործարքի համար:

Ինչ վերաբերում է մարմնավաճառների թվաքանակին, ապա «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ դրանց թիվն ավելի շատ է, քան ներկայացնում է ոստիկանությունը: Նրա հավաստմամբ՝ Հայաստանում 3 հազարից ավելի մարմնավաճառ կա, իսկ այս հարցը հասարակության մեջ չի համարվում ցավոտ կետ. «Դեռևս 90-ականներին եմ ասել, որ պոռնիկների հարցով պետք է զբաղվել, սակայն «Ղարաբաղ» կոմիտեի տղերքն ինձ ասացին՝ հիմա Ղարաբաղի հարցով զբաղվե՞նք, թե՞ պոռնիկների, ես ասացի, որ մեկը մյուսին չի խանգարում, սակայն ոչինչ չարվեց»:

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանն այս հարցով ավելի մոտ է Եվրոպային, քան Արևելքին, որովհետև սպառողների քանակը բավականին համեստ է Հայաստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում