Երևանի Կոզեռն թաղամասի մի խումբ բնակիչներ պահանջելու են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը:
Կառավարությունը վաղվա նիստում մտադիր է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով Կոզեռն թաղամասում հողամաս նվիրաբերել ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին պատկանող «Երևան իմ սեր» հիմնադրամին: Մասնավորապես, հիմնադրամին կնվիրաբերվի Կոզեռնի փողոցի 11 հասցեում գտնվող 298.06 քմ մակերեսով և 115 մլն 624 հազար դրամ շուկայական արժեքով հողամասը:
Բնակիչների տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Մենք՝ Կոզեռն թաղամասի բնակիչներս, չենք հանդուրժելու մեր տները Արմեն Սարգսյանի գլխավորած հիմնադրամին փոխանցելու որոշումը և, վաղը դրա ընդունման պարագայում, դրսևորելու ենք քաղաքացիական ամենաբարձր ինքնագիտակցությունը, ոտքի ենք ելնելու՝ պահանջելով Տիգրան Սարգսյանի և Տարոն Մարգարյանի հրաժարականը»:










































