Ամերիկացի աստղագետները հայտնաբերել են նոր արտամոլորակ, որի մակերևույթի ջերմաստիճանը, ըստ Ցելսիուսի սանդղակի, կազմում է ավելի քան 4 հազար աստիճան, ինչպիսին Արեգակի մակերևույթի ջերմաստիճանն է։ Չափերով այդ մոլորակը կրկնակի մեծ է, քան Յուպիտերը։ Այս մասին հայտնում է BBC-ն:
Դա ամենակիզիչ մոլորակն է, որն այս պահին հայտնի է գիտնականներին:
Այն գտնվում է Կարապի համաստեղությունում՝ Երկրից 650 լուսային տարի հեռավորության վրա: Մոլորակն ստացել է KELT-9b անվանումը, այն պտտվում է KELT-9 կիզիչ աստղի շուրջը շատ մոտ հեռավորությամբ. աստղի շուրջը լրիվ պտույտ կատարելու համար այդ մոլորակից պահանջվում է ընդամենը երկու երկրային օր:









































