Կատարի արտգործնախարար Մուհամմադ Աբդերահման Ալ Թանին հայտարարել է, որ երկրի իշխանությունները չեն պատրաստվում սրել հարաբերությունները երկրների հետ, որոնք հայտարարել են Դոհայի հետ դիվանագիտական կապերի խզման մասին։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
«Կատարն իր կողմից չի ընդունի միջոցառումներ՝ ուղղված իրավիճակի սրացմանը, քանի որ կարծում է, որ նման խնդիրները եղբայրական պետությունների միջև պետք է լուծվեն բանակցային սեղանի շուրջ»,-ասել է նա։
Նա խոսքով՝ Կատարի հետ որոշ արաբական երկրների դիվանագիտական հարաբերությունների խզումն ազդեցություն չի ունենա Կատարում առօրյա կյանքի վրա։
Ալ Թանին հավելել է, որ իր երկիրը մտադիր է կարգավորել ծագած տարաձայնությունները երկխոսության ճանապարհով։









































