Human Rights Watch կազմակերպությունը, որը հետաքննում է մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը, վերլուծելով ՄԱԿ-ի տեսուչների զեկույցը, եկել է այն եզրահանգման, որ օգոստոսի վերջին զարին գազով հրթիռներն արձակվել են Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի ռազմական բազայից, հաղորդում է The Telegraph-ը:
HRW-ի աշխատակիցները, օգտագործելով ՄԱԿ-ի ներկայացրած տվյալները, կարողացել են որոշել ռազմական բազայի տեղակայման վայրը, որից արձակվել են հրթիռները:
Իրավապաշտպան կազմակերպությունում նշել են, որ թռիչքի հետագիծը, համադրելի հրթիռների մեկնարկի ենթադրյալ կետերը հատվել են մի վայրում՝ հանրապետական գվարդիայի 104-րդ բրիգադի բազայում:
Բազան տեղակայված է նախագահական նստավայրի մոտ՝ Դամասկոսի հյուսիսում, և պատկանում է Բաշար Ալ-Ասադի զորքերին:
Միևնույն ժամանակ, HRW-ը նշել է, որ ՄԱԿ-ում փորձել են վերլուծել ևս երեք հրթիռների հետագծերը, սակայն դրա համար բավականաչափ տվյալներ չեն եղել:







































