Friday, 07 06 2024
Պուտինի բլեֆը
16:24
Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին
ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալներին, նման բան կարող են անել Լյուբլյանկայից․ Ալեքսանյան
Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին, պետք չէ նրանց թիրախավորել․ ՔՊ պատգամավոր
16:18
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
ԼՂ կուտակային համակարգի կենսաթոշակային խնայողությունը կտեղափոխվի ՀՀ-ում գործող ֆոնդեր. նախագիծ
Քըլըչի հետ հանդիպելու պայմանավորվածություն կա. վայրը և ժամկետը դեռ հստակ չեն
16:09
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 225 մլն դոլարի օգնություն կուղարկի
Սա ավտորիտար կլանի միջոցառում է՝ Կրեմլի խոսույթով. կարող են հաջողել, երբ բռնի հեղաշրջում տեղի ունենա
15:50
Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների կեսը ոչնչացված է
15:40
Պակիստանի և Աֆղանստանի սահմանային անցակետում տեղի ունեցած բախումների ժամանակ 40 մարդ է վիրավորել
15:30
Բելգորոդի մարզում տեղի ունեցած հարձակման հետևանքով կա 1 զոհ, Լուգանսկում՝ 20 վիրավոր
15:20
Կորեայի նախագահը կայցելի Ղազախստան
Տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները. սա է Մոսկվայի դիրքորոշումը
Գաղտնալսված նյութը չպետք է հայտնվի ընկեր Շամշյանի մոտ. Անդրանիկ Քոչարյան
Հանցագործությունները նախահսկելու համար մի շարք կազմակերպություններում տեսահսկման համակարգ կլինի
Բազմիցս ընդգծել ենք ՀՀ-ում ԵՄ առաքելության կիսառազմական ներկայության՝ առճակատմանը միտված էությունը
Օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունում (2024-2025 ուսումնական տարի)
Ալիեւը կեղծում է եւ քանդում խաղաղության ճանապարհը
14:50
ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի նկատմամբ՝ «օտարերկրյա գործակալների» օրենքի պատճառով
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Միրզոյանը շնորհավորել է Հունաստանին ՄԱԿ-ի ԱԽ անդամ ընտրվելու առթիվ
Հայաստանը 30.000 եվրո կվճարի մահացած զինվորի ընտանիքին. ՄԻԵԴ վճիռը
14:30
Հանդիպել են Օվերչուկն ու Մուստաֆաևը
Հստակեցվել են ոստիկանության գվարդիայի գործառույթները, այն կլինի ոստիկանապետի ղեկավարման ներքո
Ժամը 10.00-ի դրությամբ Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է. ՆԳՆ
ժամը 8.51-ի դրությամբ բոլոր ռեզերվուարներից դադարեցվել է արտահոսքը
«Ասում են` «գործակալ» է, միլիոն է ստանում», «ԱԱԾ-ն հերքել է, որ իր գործակալը չէ, թե ու՞մն է՝ կճշտվի»
Ոստիկանությունը տնտեսվարողի վզին հավելյալ գումար է դնում, որքա՞ն կկազմի այն. Մանուկյան
Գևորգ Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում հնդկական առաջատար տեխնոլոգիաների օգտագործմամբ պղնձաձուլարան կառուցելու տարբերակը

Հունիսի 5-ին տեղի կունենա Ազգային մանկական մրցանակաբաշխություն

Հունիսի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում առաջին անգամ տեղի կունենա Ազգային մանկական մրցանակաբաշխությունը:

Մրցանակաբաշխության գլխավոր պրոդյուսեր Միքայել Մարգարյանի խոսքերով՝ մրցանակաբաշխության նպատակը տաղանդավոր, տարբեր օլիմպիադաներում, մրցույթներում 2010-2011 թթ. հաղթանակներ ունեցած երեխաներին խրախուսելը և մեծ բեմ բարձրացնելն է, արձանագրելը, որ մենք ունենք տաղանդավոր երեխաներ տարբեր ոլորտներում, ինչպես նաև մանուկների հանդեպ պետական ատյանների ուշադրությունը հրավիրելը:

«Մրցանակաբաշխությունների տեղատարափի մեջ մանկական մրցանակաբաշխությունը շատ ակտուալ է: Փորձել ենք տաղանդավոր երեխաների՝ տարբեր ասպարեզներից՝ երաժշտության, գեղարվեստի, սպորտի, մեկտեղել և թանկարժեք նվերներ, մրցանակներ, դիպլոմներ շնորհել»,- ասել է Միքայել Մարգարյանը՝ ավելացնելով, որ փորձել են լինել օբյեկտիվ, լավերի միջից ընտրել լավագույններին, քանի որ մրցանակաբաշխությունն ինքնին նեղանալու տեղիք է տալիս:

«Մի փրոդաքշըն» ընկերության տնօրեն Լիաննա Ստեփանյանը նշել է, որ երեխաներից լավագույներին (մինչև 16 տարեկան) ընտրելու հարցում օգնել են մշակույթի, սպորտի և կրթության նախարարությունների կողմից տրվող պաշտոնական տվյալները, որոնցից առանձնացվել են հիմնականում աշխարհի և Եվրոպայի չեմպիոնները: Մոտ քսան անվանակարգ է լինելու՝ երաժշտության մեջ լավագույն կատարող, դասական, ժողովրդական, երաժշտություն, գեղարվեստ, հեռուստատեսություն, ռադիո, թատրոն, կինո և այլն:

Մրցանակաբաշխության մտահղացման հեղինակ Անահիտ Հովհաննիսյանի խոսքերով էլ՝ մրցանակաբաշխության իրականացման գերխնդիրն է, որ այս ազգը ոչ միայն պարողներ և երգողներ ունի, այլ նաև ուրիշ ոլորտներում տաղանդներ ունի, որոնց հասարակությունը չի ճանաչում, բայց որոնք ճանաչելի լինելու խնդիր ունեն. «Երեխայի մեջ չպետք է լինի այն կարծիքը, թե պետք է միայն երգի ու պարի, որ դառնա աստղ, լինի ճանաչված, այլ պետք է իմանա, որ ֆիզիկայի կամ մաթեմատիկայի մրցույթներում հաղթող ճանաչվելն էլ է գնահատելի»,- ասել է Անահիտ Հովհաննիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում