Մատաղիսում խավիարի արտադրության բիզնես-ծրագրով նախատեսվում է տարեկան 15-20 տոննա սև խավիար ստանալ: Այս մասին ԼՂՀ-ում լրագրողներին ասել է Արցախի հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ խավիարն արդեն փորձաքննություն է անցել, իրացումը սկսել է խավիարի վաճառքով զբաղվող միջազգային ընկերությունը. «Այն պատրաստ է իրացմանը նպաստել և ներդրումներ անել»,-մեջբերում է Aravot.am-ը:
Ակնկալվում է, որ Արցախում և ՀՀ-ում արտադրանքը կվաճառվի մոտ 6 տարի հետո: Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ չրագործությունն են զարգացնելու:
Մանրամասները՝ aravot.am-ում









































