Monday, 29 06 2026
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել

Հեծանվաարշավ՝ դեպի Զվարթնոց տաճար

Պատգամավոր, ռեկտոր, դասախոսներ, ուսանողներ՝ հեծանվորդներ. Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) բակից հունիսի 4-ին մեկնարկել է «Առողջ բժիշկ» ծրագրի շրջանակներում անցկացվող դեպի «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան հեծանվաարշավը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) և ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի կողմից իրականացվող այս հեծանվավազքով եզրափակվեց «Առողջ բժիշկ» ծրագիրը, որի ընթացքում և՛ դասախոսները, և՛ ուսանողները մասնակցեցին ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի մրցաշարերի:

ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Կարեն Ավագյանը նկատեց, թե տարբեր առիթներով բավականին երկար ու շատ խոսում ենք առողջ ապրելակերպի քարոզչության մասին, բայց ծրագրերի մեջ դրանք տեսակարար կշռով այդքան էլ շատ չեն լինում. «Դրա համար մենք ուզում ենք այս ծրագրերը դարձնել ավելի տեսանելի, ավելի շատ, որպեսզի իրականում մեր ուսանողությունը, երիտասարդությունն առողջ ապրելակերպը դարձնի իր առօրյան, կենսակերպը: Եվ նման ծրագրերն ուղղակի ցույց են տալիս, որ անկախ տարիքային խմբից, մարդիկ կարող են առողջ ապրելակերպի քարոզարշավին մասնակցել: Այդ ծրագրերի հիմնական առանցքն այն է, որ մենք մեր օրինակով ցույց տանք, որ դա հնարավոր է Երևանում, մեր երկրում և ոչ միայն հեծանվավազքը, այլև առավոտյան մարմնամարզությունը, վազքը, որոնք նույնպես առողջ ապրելակերպի մաս են»:

Կարեն Ավագյանն առանձնացրեց այն, որ կառավարության ծրագրում առողջապահական հատվածի մեջ հստակ ձևակերպված է առողջ ապրելակերպի գաղափարախոսությունը, որը պետք է դարձնենք կենսակերպ ոչ միայն երիտասարդների, ուսանողների համար, այլև մեր քաղաքացիների և ընդհանրապես բնակչության համար:

ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահ Ալեքս Հովհաննիսյանը նշեց, որ այս ակցիայի նպատակն է քարոզել առողջ ապրելակերպ հասարակության շրջանում. «Մենք քարոզում ենք չծխել, փորձում ենք նպաստել, որպեսզի ուսանողների մոտ ծնվի ցանկություն մշտապես, ոչ թե միանգամյա հեծանվաարշավներ կազմակերպել»:

Մինչև Զվարթնոցի տաճար հասնելը ուսանողները կանգառներ կատարեցին: Հերթական կանգառին ԵՊԲՀ բուժական ֆակուլտետի ուսանողուհի Մանե Թադևոսյանը համոզմունք հայտնեց, որ մինչև տաճար անպայման հեծանվով է գնալու. «Այդքան էլ դժվար չէ. ճանապարհը հարթ է: Հեծանիվ քշել շատ եմ սիրում, ուստի չէի կարող առիթը բաց թողնել: Մեկ-մեկ նույնիսկ դասի գնալուց կամ տուն վերադառնալուց էլ եմ հեծանիվ քշում»:

Զվարթնոցի թանգարան-արգելոցում ուսանողների համար էքսկուրսիա կազմակերպվեց. երիտասարդները ծանոթացան տաճարի պատմությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում