Լիտվայի պետական սահմանի պահպանության ծառայությունը կապալառուների հետ պայմանագիր է ստորագրել Կալինինգրանդի մարզի շրջանում՝ Ռուսաստանի հետ Լիտվայի սահմանին պաշտպանիչ ցանկապատ կառուցելու մասին։ Այս մասին հայտնում է l24.lt-ը։
Պետական սահմանի 44.6 կմ հատվածում մետաղական կկառուցվի ցանկապատ՝ 2 մետր բարձրությամբ։
Աշխատանքի արժեքը գնահատվում է 1 մլն 335 հազար եվրո։ Այդ գումարները հատկացվել են Լիտվայի բյուջեից։
Ծրագրվում է աշխատանքն ավարտվել մինչ 2017 թվականի դեկտեմբեր։ Մինչ 2020 թվականը ծրագրվում է նաև ցանկապատ կառուցել Բելառուսի հետ Լիտվայի սահմանին։











































