Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեպիոնների լիգայի եզրափակչում հաղթանակը արժանի է համարում:
«Ավելիի մասին մենք անգամ չէինք կարող երազել: Խաղում էինք մեծագույն ակումբի դեմ, բայց արժանի հաղթեցինք: Հաղթանակի հասնելու հավասար հնարավորություն ունեինք: Երկրորդ կեսում մենք մեծացրեցինք ճնշումը մրցակիցների վրա»,- ասել է Զիդանը:
Ֆրանսիացի մասնագետը փաստել է, որ հնարավոր է ամբողջ կյանքում չմնա «Արքայականակ ակումբում», սակայն Մադրիդում կմնա ևս մեկ տարի, քանի որ գործող պայմանագիր ունի:
Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ռեալ»-ը 1:4 հաշվով հաղթեց «Յուվենտուս»-ին և մրցաշարի պատմության մեջ դարձավ միակ ակումբը, որը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց գավաթը:







































