Thursday, 02 07 2026
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի

Իշխանության վերջին գինը. Ի՞նչ արժե

Հայաստանի իշխանության ներկայիս վիճակը բնորոշվում է թվերով: Օրինակ՝ 2018: Եվ դրանով արդեն իսկ շատ բան ասված է, ու բոլորը պատկերացնում են, որ խոսքը Սերժ Սարգսյանի նախագահության եզրագծի մասին է, որից հետո այլևս չի լինելու նախագահի ընտրություն, անցում է լինելու լիարժեք խորհրդարանական մոդելի, առաջին դեմք դառնում է վարչապետը, բանակը փաստացի ղեկավարում է պաշտպանության նախարարը, անվտանգության խորհուրդը դառնում է որոշում կայացնող մարմին, և փաստորեն ԱԽ ղեկավարի պաշտոնը դառնում է գործնական իմաստով կարևոր: Դրանք ընդամենը մի քանի նրբերանգներ են, որ միանգամից բնորոշվում են 2018 թվով: Դա Հայաստանի իշխանության առաջիկա տարվա կոդն է:

Իսկ ո՞րն է կարևոր մյուս թիվը՝ իշխանության գինը: Ո՞րն է Հայաստանի իշխանության գինը, որքա՞ն արժե իշխանությունը: Դա կարևորագույն հարցն է, որից կախված է լինելու ներիշխանական կոդի հանգուցալուծումը մեկ տարի, կամ արդեն 9-10 ամիս անց: Ներիշխանական պայքարն ու դիմակայությունը, որ կա այդ ժամանակահատվածին ընդառաջ, անկասկած տեղի է ունենալու հայաստանյան ավանդույթներին բնորոշ պալատական ինտրիգների և խարդավանքների գործադրմամբ: Սակայն առանցքային նշանակությունն այստեղ ունենալու է այն, թե ո՞վ է պատրաստ լինելու իշխանության համար վճարել ավելի շատ: Դրա պատճառը տնտեսական վիճակն է և արտաքին տնտեսական բացասական կոնյուկտուրան, միաժամանակ նաև Արցախի խնդրում մարտահրավերները, որտեղ սկսվել է տնտեսական բավականին մեծ թափ պահանջող մրցավազք պատերազմը զսպելու համար: Հայաստանից պահանջվելու է անընդհատ արդիականացնել սահմանային անվտանգության, զինված ուժերի ռազմա-տեխնիկական հագեցածության մակարդակը, Ադրբեջանին պատերազմի նոր փորձի «գայթակղությունից» հետ պահելու համար: Ընդ որում, ակնհայտ է, որ դա լինելու է անվերջ և անընդհատ գործընթաց: Հետևաբար, իշխանության գինը Հայաստանում հատկապես ապրիլի պատերազմից, նաև հուլիսյան սրացումից հետո չափազանց բարձր է և այն տնտեսական գին է, անկախ այն բանից, թե ով է ավելի հմուտ ներիշխանական պալատական կամ հետնաբեմային խարդավանքներում և ինտրիգներում: Ընդ որում՝ հետաքրքիր է այն, որ այդ հանգամանքը փաստացի ճանաչված է նաև միջազգային մակարդակում՝ առնվազն Արևմուտքում, որի դիվանագետները Հայաստանում շատ հստակ մատնանշում են ապագայի առանցքը կամ դիլեման՝ կոռուպցիա, թե ներդրումներ:

Ավելին, այդ դիվանագետներից մեկը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը անգամ թիվ է ասել՝ 8 միլիարդ դոլար, որպես ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկայի ոլորտում այլընտրանքային տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ հնարավոր գործակցության ներուժ: Դա մեծ հաշվով ԱՄՆ գնահատականն է Հայաստանի իշխանության արժեքի, գնի մասով՝ իշխանության խնդրի հանգուցալուծումը Վաշինգտոնը գնահատել է 8 միլիարդ դոլար և փաստորեն հայտարարել, որ ինքը պատրաստ է «վճարել» այդքան: Թիվ ասել է նաև վարչապետ Կարեն Կարապետյանը: Ընդ որում՝ տարբեր թվեր: Օրինակ՝ 2018 կոդի ժամանակաշրջանում նա ասել է 850 միլիոնի մասին, ավելի հեռանկարի համար՝ 3 միլիարդի, իսկ ապագայի համար՝ 5 միլիարդ դոլարի շուրջ քննարկումների մասին: Կարեն Կարապետյանը, ի տարբերություն ԱՄՆ «փաթեթային» մոտեցման, փաստացի «կաթիլային» կամ «փուլային» տարբերակի կողմնակից է: Հետաքրքիր է, թե ի՞նչ առնչություն ունի Կարապետյանի մոտեցման հետ Ռուսաստանը, հաշվի առնելով այն, որ Կարապետյանն այդ թվերը սկսեց արտահայտել Ռուսաստան կատարած առաջին այցից հետո, երբ փաստորեն հայտարարվեց Ռուսաստանի հայազգի գործարարներից կազմված ներդրումային հիմնադրամի նախաձեռնության մասին, որն այժմ այսպես ասած՝ Հայաստանի ներդրողների ակումբ է: Այսինքն՝ արդյո՞ք Կարեն Կարապետյանի թվերում համատեղության կարգով առկա է նաև Ռուսաստանի առաջարկ:

Սերժ Սարգսյանն առայժմ չի ասել որևէ թիվ: Ավելի շուտ նա թիվ ասել է, բայց այլ թվեր, և ոչ թե առաջիկա 9-10 ամիսների կամ 5 տարիների համար, այլ 23 տարիների՝ մինչև 2040 թվականը: Նա հայտարարել է ՀՆԱ-ն բազմապատկելու և մինչև 55-60 միլիարդ դոլարի հասցնելու, նաև բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելու մասին: Արդյո՞ք ավելի այսպես ասած մոտիկ ժամանակահատվածի, տեսանելի և շոշափելի հեռանկարի և առավել ևս ներկայիս վերաբերող թվերը Սերժ Սարգսյանի թույլ տեղն են, և այդ պատճառով է նա խոսում 23 տարիների հեռավորությամբ: Շատ հավանական է՝ հաշվի առնելով Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիների ընթացքում արձանագրված թվերը: Մյուս կողմից՝ ԱՄՆ 8 միլիարդը գործնականում «տենդեր» է, քանի որ դեսպան Միլսը նաև մատնանշել է, թե ինչ պայման է պետք այդ ներդրումների ներուժը իրականություն դարձնելու համար: Պետք է ազատ մրցակցություն և իրավահավասարություն, պետք է կոռուպցիայի դեմ պայքար: Այսինքն՝ ԱՄՆ-ը գործնականում հայտարարել է իշխանության մի նշաձող, որակական մի պատկեր, որին որևէ հավակնորդի համապատասխանելու դեպքում պատրաստակամ է վճարել այդ իշխանության գինը: Խնդիրը սակայն այն է, որ Հայաստանի իշխանության հավակնորդների շարքում կարծես թե չկա այդ որակին համապատասխանության ներուժ՝ գոնե առայժմ:

 

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում