Պրոֆեսոր Օկե Սելստրեմը, ով գլխավորել է Սիրիայում քիմիական զենքի կիրառումը հետաքննող ՄԱԿ-ի տեսուչների խումբը, հայտնել է, որ ողջ սիրիական քիմիական զենքը գտնելն ու ոչնչացնելը բարդ է, սակայն իրագործելի:
Ինչպես նշել է փորձագետը BBC-ին տված հարցազրույցում, շատ բան կախված կլինի նրանից, թե կկարողանա՞ն արդյոք սիրիական իշխանությունները բանակցություններ սկսել ընդդիմության հետ:
Սելստրեմը նաև նշել է, որ հենց փորձագիտական զեկույցը դրդեց Սիրիայի իշխանություններին հայտնել ողջ քիմիական զինանոցը հանձնելու պատրաստակամության մասին: Զեկույցում հաստատվում էր օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակման իրականացման փաստը:










































