Ադրբեջանի նախագահի թեկնածուները երեքշաբթի երկրի Հանրային հեռուստատեսության եթերում առաջին նախընտրական քննարկումների ժամանակ իշխանություններին կոչ են արել զեկուցել իրենց գործունեության մասին, իսկ ընտրողներին՝ քվեարկել երկրում փոփոխությունների օգտին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ադրբեջանում նախագահական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 9-ին: Երկրի օրենսգրքի համաձայն՝ բոլոր թեկնածուները միասին ունեն շաբաթական 3 ժամ՝ ուղիղ եթերում նախընտրական քարոզարշավի համար:
Ադրբեջանի ԿԸՀ-ն երկուշաբթի վիճակահանությամբ որոշել է եթեր դուրս գալու ամսաթվերը, հերթականությունն ու տևողությունը: Թեկնածուների կամ վստահված անձանց ելույթների համար նախատեսված է 1 ժամ եթերաժամանակ: Հաշվի առնելով, որ թեկնածուները 10-ն են, նրանցից յուրաքանչյուրին ելույթի համար բաժին է ընկնում 6 րոպե:









































