«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` ՀՀ բոլոր պատգամավորները երեկ հարցում են ստացել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցից:
Սաքունցը 131 պատգամավորներին հարց է ուղղել` համաձա՞յն են, որ Հայաստանն անդամակցի Մաքսային միությանը: Այսպիսով, իրավապաշտպանը, թերևս, որոշել է «բացահայտել» ազգընտիրներին: Մեր ունեցած տեղեկություններով` պատգամավորները չեն կողմնորոշվում ինչ պատասխանել. նրանց պատասխանը կարող է հակասել իրենց ոչ վաղ հայտարարություններին, և որևէ պատգամավոր դեռ դրական կամ բացասական պատասխան չի տվել իրավապաշտպանի հարցմանը:
Հիշեցնենք, որ Արթուր Սաքունցը նաև Մաքսային միությանն անդամակցության կասեցման նախաձեռնություն է սկսել:








































