«Հրապարակ» օրաթերթն այսօրվա համարում գրում է.
«ՀՀ երկրորդ նախագահը չի շտապում կարծիք հայտնել՝ մաքսային միությանն անդամակցության մասին, ինչպես մեր աղբյուրներն են նշում, և «ողջունել այն»: Չի բացառվում նաև, որ Քոչարյանն այդ հաղորդումն այնքան ձգի, որ այն հասնի մինչև նոյեմբերի 5՝ տեսնելու թե ինչ է կատարվում Վիլնյուսում ԵՄ ասոցացման համաձայնագրի հետ, Հայաստանն այն ստորագրում է, թե ընդհանրապես չի ստորագրում»:










































