Հոնկոնգի համալսարանի՝ Ինքնասպանությունների կանխման և հետազոտման կենտրոնի աշխատակիցներն ուսումնասիրել են 2008-ին աշխարհին հարվածած ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը ինքնասպանությունների թվի աճի վրա: Նրանց խոսքով՝ ճգնաժամը զգալիորեն մեծացրել է ինքնասպանությունների թիվն աշխարհում, ընդ որում՝ տուժել են բնակչության առավել գործունակ խմբերը:
BMJ բժշկական ամսագրում տպագրված իրենց աշխատանքի հիմքում ինքնասպանությունների վիճակագրությունն է՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության մահացությունների տվյալների բազայից: Նրանք տեղեկատվություն են ստացել 53 երկրների վերաբերյալ:
Միանգամայն ակնհայտ է այն փաստը, որ ամենից շատ տուժել են այն երկրները, որտեղ գործազրկության մակարդակն էականորեն աճել է տնտեսական կոլապսի մեկնարկից հետո առաջին ամիսներին: Խոցելի խմբում հիմնականում տղամարդիկ են: Ճգնաժամը հազարավոր մարդկանց կյանքեր է արժեցել:
Հետազոտողները կառավարություններին կոչ են անում շտապ միջոցառումներ ձեռնարկել՝ հետագա մահերը կանխելու համար:








































