Tuesday, 30 06 2026
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար

Դպրոցների օպտիմալացման գաղափարը իրականացնելիս պետք է լավ նախապատրաստվել. կրթության փորձագետ

Հայաստանի Հանրապետության դպրոցների օպտիմալացման գաղափարը կարող է միջոցների խնայողություններ ապահովել, սակայն այդ գաղափարը իրականացնելիս պետք է լավ նախապատրաստվել և որոշ գործոններ հաշվի առնել՝ նման տեսակետ է հայտնել կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

«Հայաստանը պետք է փոքր ռեսուրսներով հնարավորինս մեծ արդյունքների հասնի: Այս առումով դպրոցների օպտիմալացմանը միանշանակ կողմ եմ, սակայն պետք է կրթական համակարգը ընդհանուր դիտարկվի, ուսումնասիրվի և այդ ամբողջության մեջ իրականացվի օպտիմալացումը»,- նշեց Խաչատրյանը և հավելեց, որ դպրոցների օպտիմալացումը պետք է լինի բարեփոխումների ծրագրի մի մասը:

Կրթության փորձագետը էական է համարում նաև այն, թե ինչպես է կատարվելու դպրոցների օպտիմալացումը:

«Ես կողմ եմ, եթե դպրոցների օպտիմալացման արդյունքում դուրս մնան վատ աշխատող ուսուցիչներ և տնօրեններ: Բայց մյուս կողմից՝ կարող են աշխատանքից զրկվել նաև լավագույն ուսուցիչները և տնօրենները: Այս պարագայում պետք է մեխանիզմներ ստեղծվեն, որ տվյալ մանկավարժները գործազուրկ չմնան»,- ասաց Խաչատրյանը:

Ըստ նրա՝ ներկայումս քննարկվում է մինչև 300 աշակերտ ունեցող քաղաքային դպրոցների, ինչպես նաև երկրորդ և ավելի հերթափոխ ունեցող դպրոցների հարցը:

«Փոքր շենքային պայմաններում շատ աշակերտներ ունեցող դպրոցներում նախատեսվում է աշակերտների թիվը նվազեցնել: Այսինքն՝ այնպես անել, որպեսզի չունենանք քիչ աշակերտներով մեծ դպրոց և հակառակը»,- նշեց փորձագետը:

Ըստ նրա՝ օպտիմալացումով նաև պետք է առանձին հաշվի առնվի գյուղական համայնքների դպրոցների խնդիրը:

«Օպտիմալացման արդյունքում խնայված ռեսուրսները, կարծում եմ, պետք է օգտագործվեն գյուղական համայնքների դպրոցներում, որովհետև այնտեղ կան շենքային պայմանների, ջեռուցման համակարգի, ուսուցիչների աշխատավարձի խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն»,- եզրափակեց Խաչատրյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում