Monday, 29 06 2026
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր

«Դրամատիկ որոշում». աշխարհի արձագանքը կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուն

Միացյալ Նահանգները դուրս կգա Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից: ԱՄՆ-ի ղեկավարը նշել Է, որ իր երկիրը կարող Է մինչեւ 2025 թվականը 2,7 միլիոն աշխատատեղ կորցնել, եթե կատարի համաձայնագրի դրույթները: Նաեւ Թրամփը կարծում Է, թե Փարիզի համաձայնագիրն «ամերիկյան հարստությունները վերաբաշխում Է» հօգուտ այլ երկրների: ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման կարծում Է, որ իրեն հաջորդած Դոնալդ Թրամփի վարչակազմը «հրաժարվում Է ապագայից»՝ դուրս գալով Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից: Պաշտոնաթող քաղաքական գործիչը դա ընդգծել Է ԱՄՆ-ի գործող նախագահի կողմից ընդունված որոշման առիթով մամուլի համար արված հայտարարության մեջ:

Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի վերանայում չի կարող լինել: Այս մասին ասված Է Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի ղեկավարների համատեղ հաղորդագրության մեջ, որը տարածվել Է կանցլեր Անգելա Մերկելի գերատեսչության կողմից: «Մենք կարծում ենք, որ 2015 թվականի դեկտեմբերին Փարիզում ձեռք բերված համաձայնությունն անդառնալի Է, եւ մենք համոզված ենք Փարիզի համաձայնագրի շուրջը նոր բանակցություններ լինել չեն կարող, քանի որ դա կենսականորեն կարեւոր միջոց Է մեր մոլորակի համար, հասարակության եւ տնտեսության համար»,- նշված Է հաղորդագրության մեջ:

Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի որոշումը մի քայլ հետ Է մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումների դեմ պայքարի գլոբալ ջանքերում: Այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

Իտալիան հետ չի կանգնի Փարիզի համաձայնագրով ստանձնած հանձնառություններից: Այս մասին իր Twitter-ում գրել Է Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին:

Եվրամիությունը խորապես ափսոսում Է Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի որոշման համար: Այս մասին ասված Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) հայտարարության մեջ, որը տարածվել Է Բրյուսելում: «Այսօր տխուր օր Է համաշխարհային հանրակցության համար, քանի որ հանգուցային գործընկերը երես Է դարձրել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարից: Եվրամիությունը խորապես ափսոսում Է Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու նախագահ Դոնալդ Թրամփի միակողմանի որոշման համար»,- մեջբերում Է ԵՀ-ն կլիմայական փոփոխությունների եւ Էներգետիկայի եվրակոմիսար Միգել Արիաս Կանիետեի խոսքը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է, որ ափսոսում Է Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագից դուրս գալու ԱՄՆ-ի որոշման համար: «Ես ափսոսում եմ Փարիզի համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի այս որոշման համար, բայց հարգում եմ այն»,- ասել Է նախագահը: Ըստ որում նա ընդգծել Է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը համարում Է սխալ: «Ես կարծում եմ, որ Թրամփը սխալ Է գործել ոչ միայն իր երկրի եւ ժողովրդի ապագայի, այլեւ ամբողջ մոլորակի ապագայի նկատմամբ»,- նշել Է Մակրոնը:

Ֆրանսիայի ղեկավարը նաեւ հավաստիացրել Է, որ իր երկիրը չի հրաժարվի կլիմայի փոփոխության դեմ պայքարից:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել Է, որ հիասթափված Է կլիմայի վերաբերյալ համաձայնագրից դուրս գալու Թրամփի որոշումից: Կառավարության ղեկավարն ընդգծել Է, որ «կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում Կանադայի դիրքորոշումն անփոփոխ Է մնում»:

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալսը կլիմայի վերաբերյալ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը որակել Է ոպես դավաճանություն մոլորակի նկատմամբ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել Է կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձյայնագրի հարցում իր հանձնառության մասին, ինչպես նաեւ հիասթափություն Է հայտնել դրանից ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ: «Փարիզի համաձայնագիրն ապագա սերունդների բարգավաճման ու անվտանգության պաշտպանության ճիշտ գլոբալ համակարգ Է ապահովում»,- նշել Է Մեյը:

Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ ափսոսանք են հայտնել Բրազիլիան, Արգենտինան, Ճապոնիան, Նիդեռլանդները, Ֆինլանդիան եւ բազմաթիվ այլ երկրներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում