Saturday, 20 04 2024
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը

Բաքվի տխրահռչակները. ինչպես պայթեց Ադրբեջանի քարոզչական փուչիկը

2015թ. սեպտեմբերին Հայաստանից Ադրբեջան փախած և Ադրբեջանի իշխանություններից քաղաքական ապաստան խնդրած տխրահռչակ Վահան Մարտիրոսյանը, որը շուրջ երկու տարի ակտիվորեն մասնակցում էր Ադրբեջանի հակահայկական քարոզչությանը՝ քողարկված կեղծ խաղաղասիրական ծրագրերով, իսկ ավելի կոնկրետ՝ «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պլատֆորմ» նախաձեռնությամբ, նախորդ շաբաթվա վերջին տեսաուղերձ է ուղարկել հայաստանցիներին՝ հայտարարելով, թե Բաքվի «խաղաղության պլատֆորմը» իրականում Ադրբեջանի հատուկ ծառայությունների նախագիծն է, որի միջոցով «պաշտոնական Բաքուն հերթական անգամ փորձում է թոզ փչել համաշխարհային հանրության, հայերի և Ադրբեջանի ժողովրդի աչքերին՝ կոծկելով ագրեսորի և Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ ատելություն սերմանողի էությունը»:

Բաքվի իրական դեմքը

Այդ նույն պաշտոնական Բաքվի ամենակեղտոտ ու հակահայ քարոզչական դրույթները ժամանակին մեծ ոգևորությամբ կրկնած Վահան Մարտիրոսյանը, որն օրինակ ասում էր, թե իբր Ղարաբաղի հայերն ուզում են ապրել Ադրբեջանի կազմում կամ որ Հայոց ցեղասպանությունը իրականում ռուսներն են հորինել, որպեսզի թուրքերով վախեցնեն հայերին, հիմա խոստովանում է, որ ինքը ևս մասնակցել է այդ կեղծիքին, եղել է դրա հիմնադիրներից մեկը և անկեղծորեն հավատացել է, որ դրանով իրենք կարող են նպաստել հայերի ու ադրբեջանցիների միջև խաղաղության հաստատմանը, բայց հետո պարզվել է, որ իրեն խաբել են:

Եվ այսպես, «խաղաղության պլատֆորմի» միակ նպատակը, Վ. Մարտիրոսյանի խոսքերով՝ Ադրբեջանի բռնապետական և ագրեսորի դեմքը կոծկելն է, այն որևէ կապ չունի նաև ադրբեջանական հասարակության տրամադրությունների հետ, նախաձեռնությանը մասնակից ադրբեջանցի լրագրողները, իրավապաշտպաններն էլ դրածոներ են, որոնք կատարում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների պատվերը: Իսկ եվրոպացի, այսպես կոչված, «խաղաղության 7 դեսպանները» նյութական սերտ կապերի մեջ են գտնվում ադրբեջանական իշխանությունների հետ:

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ այսպես կոչված՝ «խաղաղության պլատֆորմին» միացած գրեթե բոլոր հայերը, տեսնելով ողջ կեղծիքը, իրենց պարտքն են համարում խափանել այն: Կարծում ենք, որ պետք է անհապաղ չեզոքացվի Հայաստանի և Արցախի համար մի շատ վտանգավոր պրոցես»,- հայտարարել է Վահան Մարտիրոսյանը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում:

Ի՞նչն է պատճառը

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, որ ծնվել է Բաքվում և ներսից շատ լավ ծանոթ է այդ երկրին, ասում է, որ Վահան Մարտիրոսյանը ինչ-որ բացահայտում չի արել «խաղաղության պլատֆորմի» մասին և մինչ այդ էլ բոլորիս համար պարզ էին այդ ծրագրի իրական նպատակները: «Առաջին լրատվական»-ի զրուցակիցը համոզված է, որ դա քաջ գիտակցել է նաև ինքը Վահան Մարտիրոսյանը, բայց իր այս քայլն ունի այլ շարժառիթ և պատճառներ, որոնք մեզ հայտնի չեն:

«Իմ վերաբերմունքը ցանկացած կեղծ նախաձեռնություններին պարզ է: Թերևս քիչ գտնվեն մարդիկ, որ այդքան շատ են ուզում խաղաղություն և այդքան շատ են դրականը ցանկանում Ադրբեջանի ժողովրդին, որքան ես: Ես դա միշտ ասում եմ: Ես Ադրբեջանի քաղաքականության առաջին զոհը ճանաչում եմ Ադրբեջանում ապրող ժողովուրդներին: Այս առումով չեմ կարծում, որ այդ գաղափարի մասին կարծիքը փոխվել է Վահան Մարտիրոսյանի մոտ: Կարծում եմ, որ ինչ-ինչ հանգամանքներ են փոխվել կամ ցանկանում է փոխել: Չեմ ուզում գնահատական տալ, բայց մի բան կա, որ կուզեի ավելացնել: Ես ավելի շատ անհանգստացած եմ այդ ընտանիքի որդու ապագայով: Սա ինձ համար բոլորովին այլ խնդիր է, որը ստեղծել է ինքը Վահան Մարտիրոսյանը»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:

Կլանային գզվրտոց

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Վարդան Ոսկանյանը դիտում է վերջին այս իրադարձությունները բավական հետաքրքիր համատեքստում՝ կապելով դրանք Ադրբեջանի ներիշխանական խմորումների, իշխող համակարգի տարբեր խմբավորումների կամ կլանների միջև ընթացող մրցակցության հետ:

«Դատելով մի շարք ազդակներից, որոնք դուրս են սպրդում նաև ադրբեջանական լրատվամիջոցների դաշտ՝ պետք է կարծել, որ ընթանում է մեզ համար բավական հետաքրքիր գործընթաց: Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի ներիշխանական ուժային բևեռները, ինչու չէ, նաև բանակը և հատուկ ծառայությունների համակարգը ունեն որոշակի հակասություններ՝ կապված այս երկրի ներսում իրենց զբաղեցրած դիրքերի հետ, որոնք կարող են պայմանավորված լինել նաև առանձին անձանց միջև առկա հակասություններով: Վահան Մարտիրոսյանի տեսաուղերձը տրամաբանորեն տեղավորվում է այս համատեքստում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց Ադրբեջանի քաղաքական կյանքի հետազոտությամբ զբաղվող մասնագետը:

Վարդան Ոսկանյանը այս նույն շարքին է դասում նաև վերջին շրջանում արձանագրված մեկ այլ խայտառակ իրադարձություն Ադրբեջանին վերաբերող լրահոսից: Խոսքը ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիևի անբարո վարքագիծը ցուցադրող տեսանյութի մասին է, որը վերջերս էր հայտնվել համացանցում:
«Սա չէր կարող պատահական լինել,- ասում է փորձագետը: – Բացի այս, ինչպես գիտեք՝ Ադրբեջանի բանակի ներսում տեղի ունեցան «մաքրման» որոշ գործընթացներ, որի հետևանքով զգալի թվով մարդիկ ձերբակալվեցին: Եվ նաև տեղեկություն կա 8 անձի առանց դատ-դատաստանի սպանության մասին: Ի մի բերելով այս պատկերը և փորձելով հավաքել մեկ ընդհանուր խճանկար՝ ակնհայտ է, որ Ադրբեջանի ներսում ընթանում է ներիշխանական պայքար և այդ պայքարի դրսևորման հերթական օրինակն է Վահան Մարտիրոսյանի այս տեսաուղերձը»:

Ամենայն հավանականությամբ, ներիշխանական պայքարը Ադրբեջանում ընթանում է ոչ միայն դիրքերն ամրացնելու, այլև որոշակի ֆինանսական խողովակներ վերահսկելու նպատակով: Ընդ որում, կլանային համակարգն Ադրբեջանում այնքան բարդ է ու խճողված, որ այս պահին մեզ հասանելի և խիստ սահմանափակ տեղեկատվության պայմաններում շատ դժվար է որոշարկել է, թե կոնկրետ ո՞ր խմբերի միջև է ընթանում տվյալ պայքարը, նույնիսկ եթե գիտենք, թե ով է, օրինակ, գեբելսյան քարոզչության լավագույն ավանդույթներով գործող Haqqin.az կայքի տխրահռչակ խմբագիր, Վահան Մարտիրոսյանի նախկին գործընկեր Էյնուլլա Ֆաթուլաևը կամ ում է վերջինս ծառայում: Հայտնի փաստ է, որ Haqqin.az-ը համարվում է ալիևյան ընտանիքի անձնական օգտագործման քարոզչագործիքներից մեկը և կատարում է կոնկրետ ալիևների պատվերները:

Մեր զրուցակցի կարծիքով՝ ակնհայտ է, որ այս պայքարի վերևում կանգնած է ալիևյան վարչակարգը, բայց հարվածները հասցվում են ոչ թե վարչակարգին, այլ վարչակարգի ներսում ընդգրկված «երկրորդ էշելոնին»: «Հետևաբար, թե՛ Է. Ֆաթուլաևի վրա այս հսկայական քարոզչական ճնշումը, թե՛ պլատֆորմի քայքայումը, թե՛ դեսպանի վարկաբեկումը կարող են լինել տարբեր խմբերի շահերը ապահովելու նպատակ հետապնդող գործողություններ: Այլ խոսքերով՝ մի խմբավորում հարված է հասցնում «խաղաղության պլատֆորմի» մասնակիցներին ադրբեջանական կողմից, սրանք էլ ի պատասխան ձեռնարկում են այլ գործողություններ՝ ի դեմս դիցուք դեսպանի վարկաբեկման»:

Լափի խնդիր

Բայց եթե փորձենք հասկանալ կոնկրետ Վահան Մարտիրոսյանի անսպասելի «հայրենասիրական» պոռթկման հնարավոր պատճառները, ապա այս իմաստով հստակությունն ավելի շատ է և ակնհայտ, որ այն կապված է ֆինանսական խնդիրների հետ: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանի տնտեսության սարսափելի ծանր վիճակի պատճառով զգալիորեն կրճատվել են պետական ծրագրերին հատկացվող գումարները, ինչն ազդել է նաև Մարտիրոսյանի և Ֆաթուլաևի կողմից համակարգված կեղծ խաղաղասիրական ծրագրի ֆինանսավորման վրա:

«Գումարների քչացումը բերել է այդ գումարների վերաբաշխմանը: Տարբեր խմբավորումներ աշխատում են սեփական շահերին ծառայեցնել այդ գումարները և մասնաբաժին ունեն դրանցից: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանում, ըստ որոշ գնահատականների՝ ցանկացած ծրագրի վրա ծախսվող գումարների մոտ 80 տոկոսը ստվերային ճանապարհներով վերադառնում է տարբեր կաշառված չինովնիկների: Եվ այս իմաստով «խաղաղության պլատֆորմի» գումարները շատ հրապուրիչ պառատ էին, և բնական է, որ այդ պատառի շուրջ ծավալված մրցակցության շրջանակներում, ի վերջո, պիտի լիներ նման գործընթաց»:

Ունենք ինտելեկտուալ առավելություն

Վարդան Ոսկանյանը նաև ավելացնում է Հայաստանի տեսանկյունից կարևոր մի քանի եզրահանգումներ. «Մեզ համար հուսադրող հանգամանքն այն է, որ պայթեց Ադրբեջանի քարոզչական հերթական փուչիկը՝ ի դեմս այդ «խաղաղության պլատֆորմի», ջրի երես ելան այնպիսի բարձրաստիճան պաշտոնյաներին վարկաբեկող նյութեր, ինչպիսին ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչն է, որը տարբեր հակահայկական գործընթացների նախաձեռնողը, ուղղորդողը և մասնակիցն է եղել: Մյուս կողմից էլ՝ ադրբեջանական քարոզչամեքենան ի ցույց դրեց իր անկարողությունը՝ հաջողությամբ իրականացնելու որևէ երկարաժամկետ ծրագիր: Այսպիսով՝ ըստ էության գործ ունենք թե՛ ինտելեկտուալ ներուժի պակասի հետ, որը չի կարողանում կառավարել համապատասխան գործընթացները, և թե՛ ներխմբային պայքարի այն աստիճան սրման հետ, որի հետևանքով նույնիսկ ոտնատակ են տրվում Ադրբեջանի ազգային շահերը: Վերջին հանգամանքները ևս ցույց են տալիս, որ այս երկրի թե՛ քարոզչամեքենան, թե՛ իշխանական վերնախավը՝ ալիևյան վարչակարգը և թե՛ հատուկ ծառայությունները ի զորու չեն կազմակերպելու մեր դեմ երկարաժամկետ որևէ գործողություն: Այդ գործողությունները կարող են լինել կարճաժամկետ, դրանք անշուշտ կարող են վնաս հասցնել մեզ, զգոնությունը պետք չէ որևէ պարագայում կորցնել, բայց պետք չէ նաև դրսևորել ավելորդ խուճապայնություն: Մենք հստակորեն պիտի հետևենք այդ երկրում ընթացող բոլոր գործընթացներին, փորձենք եզրահանգումներ անել օբյեկտիվ չափորոշիչների և գործոնների հիման վրա և ծրագրավորել մեր քայլերը: Կրկնեմ՝ մենք ունենք ինտելեկտուալ առավելություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում