Աշխարհահռչակ երաժիստ, System of a Down ռոք խմբի և Axis of Justice («Արդարության առանցք») հասարակական կազմակերպության հիմնադիր Սերժ Թանկյանը հինգշաբթի հայտարարել է, որ իր խումբը դրամահավաք է կազմակերպում Հայաստանում գործող «Օրրան» բարեգործական կազմակերպության համար, որն աջակցում է անբարենպաստ պայմաններում ապրող երեխաներին և տարեցներին:
Ինչպես հայտնում է Asbarez-ը, դրամահավաքն իրականացվելու է հունիսի 1-ին մեկնարկող եվրոպական շրջագայության ժամանակ VIP տոմսերի վաճառքի միջոցով:
«Ձեռք բերելով VIP-փաթեթները, հնարավորություն կունենաք համերգի տոմս ստանալ, հանդիպել և շփվել խմբի մասնակիցների հետ, ինչպես նաև Հայաստանում բնակվող երեխաներին և մեծահասակներին աջալցելու եզակի հնարավորություն», – հայտարարել է Թանկյանը:
Ռոք խմբի համերգի տոմսերը ձեռք բերելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը ներկայացված է խմբի կայքում:









































