Թուրքիայի Շըրնաք նահանգում Cougar տեսակի ռազմական ուղղաթիռը օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց կործանվել է: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, ուղղաթիռի կործանման պատճառը եղել է էլեկտրահաղորդականության լարի հետ բախումը:
Կատարվածի հետևանքով զոհվել են ուղղաթիռում գտնված 13 զինվորականները, այդ թվում և մեկ գեներալ:









































