Thursday, 02 07 2026
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան

Հայկական դուդուկ, գորգագործություն, խոհանոց. ռուսական «Ավտո պլյուս» հեռուստաալիքով կցուցադրվի Հայաստանի մասին պատմող ֆիլմ

Զբոսաշրջային հոսքն ավելացնելու համար Հայաստանը Ռուսաստանի ու Իրանի ուղղությամբ սկսում է թիրախավորված զբոսաշրջային քաղաքականություն: ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ ակտիվ ծրագրեր են իրականացնում երկու ուղղություններով էլ:

«Նախ միջազգային ցուցահանդեսների մասին: Արդեն մասնակցել ենք Թեհրանում կայացած միջազգային ցուցահանդեսին, նախատեսում ենք մասնակցել Ռուսաստանում « Отдых» միջազգային ցուցահանդեսին: Արդեն քննարկումների մեջ ենք հայաստանյան մասնավոր ընկերությունների, ինչպես նաև ռուսական կողմի հետ»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Էլեկտրոնային մարկետինգի շրջանակում Հայաստանը մասնակցել է Ռուսաստանում «Պրոֆի թրավել»-ի կողմից կազմակերպված էլեկտրոնային ցուցահանդեսին: Հայաստանի զբոսաշրջության ոլորտի պաշտոնյաների, ընկերությունների, պետական հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ ռուսական շուկայի լայն լսարանին ներկայացվել են մեր երկրի զբոսաշրջության ոլորտի հնարավորությունները,  առանձնահատկությունները, հայկական զբոսաշրջային շուկայի կոնկրետ արդյունքները: Մեխակ Ապրեսյանը նկատեց, որ իրենց ծրագրերը բավական լավ արձագանք են ստացել:

«Ռուս զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրություն ստացավ Երևանում անցկացված  «Գինու օրեր» միջոցառումը, այն համընկավ մայիսյան տոների հետ և այդ օրերին Ռուսաստանից Հայաստանի զբոսաշրջիկն ակտիվ հոսք գրանցվեց»,-ասաց նա:

Աշխատանքները շարունակվում են, այս տարվա ընթացքում Իրանի հետ ճանաչողական այցեր են կազմակերպվել: Նույնը սպասվում է Ռուսաստանի հետ: Արդեն նկարահանվել է Հայաստանի մասին պատմող ֆիլմ, որը կհեռարձակվի  ռուսական «Ավտո պլյուս» հեռուստաալիքով: Հեղինակը ֆիլմում պատմում է հայկական դուդուկի, գորգագործության, խոհանոցի մասին:

Մեխակ Ապրեսյանը նշեց, որ զբոսաշրջային հոսք ունենալու համար ակտիվ աշխատանք է տարվում նաև այլ ուղղություններով: Մասնավորապես Ծոցի արաբական երկրների, հեռավոր արևելյան, ինչպես նաև եվրոպական և այլ երկրների ուղղությամբ: Առաջիկայում Ֆիլիպիններից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից  սպասվում են լրագրողական ճանաչողական այցեր: Պայմանավորվածություն կա «Բրասլ էյրվեյս» ընկերության հետ Բրյուսելից, եվրոպական երկրներից լրագրողների ճանաչողական այց կազմակերպելու համար:

Մեխակ Ապրեսյանը նշեց նաև, որ շեշտադրում է արվում էլեկտրոնային մարկետինգի վրա, արդեն ակտիվացվում  և նորացվում է Armenia.travel պաշտոնական ինտերնետային պորտալը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում