ԱՄՆ Կոնգրեսի սենատի երկու անդամներ հանդես են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խսստացման նախաձեռնությամբ՝ Ուկրաինայի և Սիրիայի հանդեպ նրա քաղաքականության, ինչպես նաև ԱՄՆ-ի կիբերհամակարգ ներխուժման համար։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Առաջարկը ներկայացրել են սենատի բանկային հարցերով կոմիտեի ղեկավար Մայք Կրեպոն (Այդահո) և կոմիտեում ավագ դեմոկրատ Շերոդ Բրաունը (Օհայո)։
Նրանց խոսքով՝ օրինագիծը ճանապարհ բացի դեպի լայնածավալ նոր պատժամիջոցներ, որոնք կուղղվեն ՌԴ տնտեսական ոլորտի դեմ, ներառյալ լեռնաարդյունահանման, մետալուրգիայի և երկաթուղու։









































