«Mother Jones» ամսագիրը, որը զբաղվում է հետազոտական լրագրողությամբ, ներկայացրել է մանրամասներ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի թուրքական լոբիստների հետ կապի մասին:
Ծանուցման մեջ, որը ուղարկվել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտ հետին թվով, Ֆլինը նշել է, որ իրեն վարձել է հոլանդական խորհրդատվության INovo BV ընկերությունը, որը վերահսկում է «Թուրք-ամերիկյան բիզնես խորհրդի» (Turkey-US Business Council) կազմակերպության ղեկավար Յաքիմ Ալպտեկինը:
Հեղինակների խոսքերով` թուրքերի համար կատարած աշխատանքի դիմաց Ֆիլինի ստացած միջոցների աղբյուրները պարզ չեն: Ալպտեկինի ընկերությունը 3 վճարում է ուղարկել՝ 530 հազար դոլար 2016 թվականի սեպտեմբերից նոյեմբեր ամիսներին, սակայն դրանցից ոչ մեկը չի եղել ուղարկված Թուրքիայից:







































