Թուրքիայի Շիրնակ նահանգում ռազմական ուղղաթիռ է կործանվել. 12 զինվորական զոհվել է՝ տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով ուժային կառույցներին:
Ավելի վաղ Շիրնակ նահանգի վարչական կառույցները հայտարարել էին, որ ռազմական ուղղաթիռը, բախվելով էլեկտրահաղորդակցման լարերին, կործանվել է:
Հիշեցնենք, որ Շիրնակ նահանգում բազմիցս Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ գործողություններ են իրականացվել թուրքական զինուժի կողմից:









































