ԵՄ վիճակագրական գործակալությունը (Eurostat) տվյալներ է հրապարակել եվրագոտու և Եվրամիության երկրներում գործազրկության մակարդակի մասին, հայտնում է argumentua.com-ը:
Ապրիլի տվյալներով՝ եվրագոտում գործազրկության մակարդակը կազմել է 9.3%, ինչը հանդիսանում է նվազագույն ցուցանիշ սկսած 2009 թվականի մարտից: Այս տարվա մարտ ամսին գործազրկության մակարդակը կազմել է 9.4%, իսկ 2016 թվականի ապրիլին` 10.2%: Գործազրկության մակարդակը ԵՄ երկրներում հասել է ռեկորդային ցածր մակարդակի. ապրիլի տվյալներով այն կազմել է 7.8%, մեկ տարի առաջ այն կազմել է 8.7%: Դա նվազագույն ցուցանիշն է 2008 թվականի դեկտեմբերից հետո:
Eurostat-ը նշում է, որ զբաղվածության հարցով ԵՄ-ում լավագույն իրավիճակը Չեխիայում է` այնտեղ գործազրկությունը կազմում է 3.2 %, Գերմանիայում (3.9%) և Մալթայում (4.1%): Եվրամիությունում գործազրկության առավել բարձր մակարդակ ունեն Հունաստանը (23.2%), Իսպանիան (17.8%) և Կիպրոսը (11.6%):











































