ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի օգտին հանդես եկող ամերիկացիների թիվն ավելացել Է մինչև 43 տոկոս: Այդ մասին վկայում են հարցման արդյունքները, որն անցկացրել են Politico լրատվամիջոցը և Morning Consult ընկերությունը: Մեկ շաբաթ առաջ Թրամփի իմպիչմենտի օգտին հանդես էր գալիս հարցված ամերիկացիների 38 տոկոսը:
Հարցման տվյալների համաձայն՝ Թրամփի իմպիչմենտին դեմ Է արտահայտվում դրա մասնակիցների 45 տոկոսը: Անցած շաբաթ այդ ցուցանիշը կազմում Էր 46 տոկոս: Նշվում է, որ իմպիչմենտի կողմնակիցների կեսից ավելին հայտարարել է, թե նախագահի պաշտոնազրկման ընթացակարգը պետք է կայանա «անկախ այն բանից՝ կատարել է նա արդյոք իմպիչմենտի ենթակա իրավախախտումներ, թե ոչ»: Մայիսի 25-30-ին անցկացված հարցմանը մասնակցել է 1991 մարդ: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 2 տոկոսային կետը, հաղորդել է ria.ru-ն:









































