Կալիֆոռնիայի Ասամբլեայի դրամական միջոցների հատկացման կոմիտեն որոշում է ընդունել, ըստ որի կալիֆոռնիական կենսաթոշակային հիմնադրամներին արգելվում է ներդրումներ կատարել ընկերություններում, որոնք կապեր ունեն Թուրքիայի կառավարության հետ:
«Օրենքը սահմանափակումներ է մտցնում Կալիֆոռնիայի պետական կենսաթոշակային համակարգի հանձնաժողովի և ուսուցիչների Կալիֆոռնիայի պետական կենսաթոշակային հակամարգի համար, ըստ որի արգելվում է հավելյալ և նոր ներդրումներ անել ընկերություններում, որոնք պատկանում են կամ գտնվում են Թուրքիայի կառավարության ենթակայության ներքո»,-հաղորդում է Asbarez-ը:
Օրենքի համաձայն՝ Կալիֆոռնիայի կենսաթոշակային հիմնադրամները վեց ամվա ընթացքում պետք է վերացնեն թուրքական պետական մարմինների հետ կապված ներդրումները:
Օրենսդրության նախաձեռնողն Ասամբելայի դնամ Ադրն Նազարյանն է:








































