Ադրբեջանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշաձեն Իրանի նախագահ Հասան Ռուհանիին հրավիրել է Ադրբեջան:
Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Փաշաձեն այս հրավերքը կատարել է Իրանի սահմանային ոստիկանության պատվիրակության հետ հանդիպմանը:
«Շատ ուրախ եմ, որ Հասան Ռուհանին նախագահ ընտրվեց: Ես ընկերական հարաբերություններ ունեմ նրա հետ: Գիտեմ, որ նախագահ ընտրվելուց հետո նա շատ գործեր ունի: Չնայած դրան՝ հրավիրում եմ նրան Ադրբեջան»,- ասել է Փաշաձեն:
Նրա խոսքերով՝ Իրանում շարունակում են հետևել Խոմեյնիի քաղաքականությանը, իսկ Ադրբեջանում՝ Հեյդար Ալիևի: