Monday, 08 06 2026
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
Հայաստանը «չորրորդը» կդառնա՞
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Մոսկվայի հայկական եկեղեցին կառուցվել է «քցված» քարով

Ինչպես հայտնի է Սերժ Սարգսյանը երեկ մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու այսօր Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ եկեղեցու օծման և եկեղեցական համալիրի բացման արարողությանը: Համալիրի գլխավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանն այսօր «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ այն ազգային ճարտարապետական կանոններին հավատարիմ կառույց է, որի մասնաշենքերը կառուցվել են բաց ծիրանագույն, իսկ Մայր տաճարը՝ վարդագույն տուֆով, որը տարվել է Անի քաղաքից: Ճարտարապետը նաև հայտնեց, որ համալիրը կառուցվել է 40 խոշորագույն բարերարների ջանքերով, նրանց թվում կան նաև մեծ թվով հայտնի դեմքեր:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ եկեղեցու կառուցմանը մասնակցել են Ռուսաստանի հայ գործարարները, Հայաստանի գործարարներն ու մի շարք պաշտոնյաներ: Ներդրողների մեծ մասը հիմնականում այստեղից իր բաժին տուֆ քարն է ուղարկել: Մեզ նաև հայտնի է դարձել, որ ռուսաստանահայ գործարարների ու հայաստանցի պաշտոնյաների մի մասն այդ քարը սեփականատերերից վերցրել ու դրա դիմաց չի վճարել և չի էլ ցանկանում վճարել: Իհարկե, քարը չի գնվել Գագիկ Ծառուկյանին կամ մեկ այլ հզոր գործարարին պատկանող հանքից, որ չհամարձակվեին չվճարել: Գնել են փոքր ու անհայտ գործարարներից, ովքեր տուֆի փոքրիկ հանքեր ունեն, որի շահագործումից հոգում են իրենց ընտանիքի կարիքները: Այսինքն՝ Մոսկվայում Հայոց առաջնորդանիստ եկեղեցին և եկեղեցական համալիրը կառուցվել է նաև «գցված» միջոցներով: Եվ ստացվում է, որ իրականում այդ եկեղեցին կառուցվել է ոչ միայն մեծահարուստների ներդրումների հաշվին, այլև՝ շարքային գործարարների շնորհիվ:

Երեկ այդ գործարարներն ու պաշտոնյաները Սերժ Սարգսյանի և Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հետ միասին մեկնել են Մոսկվա ու այսօր մասնակցել են Հայոց առաջնորդանիստ եկեղեցու օծման և եկեղեցական համալիրի բացման արարողությանը:

Ի դեպ, չի բացառվում, որ եկեղեցու համար քար մատակարարած այդ պաշտոնյաների ու խոշոր գործարարների անունները՝ որպես ներդրում կատարած բարերարների, գրված են եկեղեցական համալիրի պատերին կամ շրջակայքում տեղադրված որևէ վահանակի վրա, ինչպես դա արվում է նման դեպքերում: Չի բացառվում նաև, որ Գարեգին Երկրորդ կաթողիկոսն էլ օծման արարողության ժամանակ նրանց անունները հնչեցնի որպես բարերարներ:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում