Անաստասիա Վոլոչկովան հայտնի է թանկ զարդերի նկատմամբ իր կրքով: Բազմաթիվ երկրպագուներ նրան նվիրում են թանկարժեք նվերներ, այդ թվում՝ ադամանդներ: Այս մասին տեղեկացնում է viva.ua-ն:
Այդ իսկ պատճառով բալետի հայտնի պարուհին իր դստերը ընտելացնում է շքեղության:
7-ամյա Արիադնեի ականջները մայրը ծակել է: «Իսկ մենք այսօր ծակել ենք Արիադնեի ականջները: Այժմ հերթը գեղեցիկ ականջօղերինն է»,- իր բլոգում հայտնել է Վոլոչկովան:
Դատելով էջում հրապարակված լուսանկարից՝ երջանիկ մայրը ու երեխան որոշել են դրանից անմիջապես հետո գնալ գնումների: Այժմ Արիադնեն կսկսի փայլել թանկարժեք քարերով, ինչպես մայրիկը:









































