Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Սաբադել քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և 32 մասնակիցների մեջ նվաճեց երկրորդ մրցանակը:
Կարենը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից ` իսլանդացի միջազգային վարպետ Գուդմունդուր Քյարթանսոնից:
Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը:









































