Սիրիայի Պալմիրա շրջանում ռուսական «Ադմիրալ Էսեն» ռազմանավը և «Կրասնոդար» սուզանավը չորս թևավոր հրթիռ են արձակել ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության օբյեկտների ուղղությամբ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ-ի հաղորդագրությունը:
Տեղեկատվության համաձայն՝ ԴԱԻՇ-ի թիրախավորված բոլոր օբյեկտները խոցվել են: Ռուսաստանի ՊՆ-ից նշել են, որ խոցման թիրախներ են դարձել Պալմիրայից արևելք ընկած ահաբեկիչների ապաստաննները, որտեղ գտնվել է ծանր տեխնիկա և գրոհայինների կենդանի ուժի կուտակում, վերջիններս այստեղ ժամանել են Ռաքքայից:









































