Sunday, 05 07 2026
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը

Պահեստային նստարան, որտեղ լուծվում է վարչապետի հարցը

Մինչ Հանրապետական կուսակցության ներսում սրվում է դիրքային պայքարը 2018-ի համար, «Ծառուկյան» դաշինքում շարունակվում է մանդատների «խաղարկությունը»: Նախօրեին հանգուցալուծվեց դրանցից երեքի հարցը: Դեռևս բաց է մնում Իշխան Զաքարյանի մանդատի խնդիրը: Սակայն եթե անգամ դրա հանգուցալուծումից հետո «Ծառուկյան» դաշինքում հաստատվի մանդատակայուն մեծամասնություն, միևնույն է, փոփոխականությունն այլևս անշրջելիորեն հանդիսանալու է որպես քաղաքական միավոր այդ դաշինքի գլխավոր հատկանիշը, որը վառ կերպով դրսևորվեց ընտրությանը հաջորդած ժամանակահատվածում: Այս իրադարձությունները որոշակիորեն մնացել են ՀՀԿ-ում ծավալվողի ստվերում, թեև այստեղ գործ ունենք խորհրդարանում երկրորդ ուժի հետ, որում տեղի ունեցող վերադասավորումները պակաս կարևոր չեն, քան այն, ինչ տեղի է ունենում ՀՀԿ-ում: Ավելին, «Ծառուկյան» դաշինքն այդ իմաստով պահեստայինների նստարան է, պարզապես հայտնի չէ, թե հատկապես ում համար:

Ներկայումս իհարկե բոլոր նախանշանները կան արձանագրելու, որ դաշինքը պահեստային նստարան է Սերժ Սարգսյանի համար, բայց հաշվի առնելով փոփոխական բնույթը, միարժեք է, որ իրավիճակի փոփոխության հետ մեկտեղ կարող է փոխվել նաև դաշինքի այսպես ասած վեկտորը: Իրադրությունն այդ առումով ավելի շուտ հիշեցնում է դոմինոյի էֆեկտ, իհարկե ոչ դրա հանրահայտ իմաստով, երբ մեկի փլուզումը բերելու է շղթայական փլուզման: Այդ առումով Հայաստանի իշխող համակարգը այդ էֆեկտին ենթակա է մշտապես: Տվյալ պարագայում դոմինոյի հետ ասոցացիան առնչվում է խաղի այն կանոնին, երբ ավելորդ խաղաքարերից ձևավորվում է «բազար»՝ այսպես ասած շուկա, որտեղ քայլ չունեցողը կարող է փնտրել իրեն անհրաժեշտ քարը: Տվյալ պարագայում «Ծառուկյան» դաշինքը կարծես թե հիշեցնում է այն տիրույթը, որտեղ ՀՀԿ-ում քայլ չունեցողը կփնտրի իրեն անհրաժեշտ քարը: Դա իհարկե ոչ միշտ է խաղացողին երաշխավորում հաղթանակ, սակայն լուծում է տվյալ իրավիճակի համար, եթե խաղի տրամաբանությունը պահանջի իրավիճակային լուծումներ: Իհարկե առայժմ շատ դժվար է ասել, թե արդյո՞ք ներիշխանական խաղի տրամաբանությունը իրավիճակային է, թե առնվազն միջանկյալ հեռանկարային: Երևի թե մեկը, թե մյուսը:

Նկատելի է, որ իրավիճակային առումով առավելությունն աստիճանաբար անցնում է Սերժ Սարգսյանի կողմը, բայց դա կարող է խաբուսիկ լինել, քանի որ պարզ չէ, թե ինչ ռեսուրսների շնորհիվ է Սարգսյանը երկարաժամկետ առումով պահելու իրավիճակը: Կարեն Կարապետյանին և Սամվել Կարապետյանին ճանապարհից հեռացնելը դեռևս չի նշանակելու հաջողություն երկարաժամկետ առումով, քանի որ իրավիճակային խնդիրներ լուծելու համար իշխանության լծակները բավարար են, իսկ երկարաժամկետ լուծումների համար անհրաժեշտ են խոշոր ֆինանսական լծակներ: Այստեղ առաջանում է որոշակի պարադոքս, քանի որ խոշոր ֆինանսներն էլ խաղի մեջ մտնում են երկարաժամկետ երաշխիքներ ունենալու պարագայում: «Ծառուկյան» դաշինքն այդ երաշխիքն է, սակայն հատկապես ում ձեռքին, դեռևս պարզ չէ: Սակայն դա առանցքային խնդիր է, առանց որի իշխանության հարցը լուծվել չի կարող:

Մեծ հաշվով, վերջին տարիներին Հայաստանի համար կարևորագույն հարցերը լուծվել են հենց այդ «դաշինքի» շնորհիվ, լինի այն ԲՀԿ, «Ծառուկյան» դաշինք, թե ոչիշխանական բևեռ: 2018-ի խնդիրն էլ գործնականում լուծվելու է դրա միջոցով, և ըստ էության դա կլինի այդ գործոնի վերջին այսպես ասած ակորդը: Այդ իմաստով, հանգուցալուծման առանցքային ինդիկատորը լինելու է այն, թե կառավարության վերաբերյալ ինչ դիրքորոշում է ունենալու «Ծառուկյան» դաշինքը և ինչ բովանդակային առանցքի շուրջ է այն լինելու կառուցված: Առայժմ «Ծառուկյան» դաշինքը չի ձևավորել իր վերաբերմունքը թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Կարապետյանների հանդեպ, թեև Կարապետյաններն ակնհայտորեն անբարյացկամ են «Ծառուկյան» դաշինքի կամ առնվազն՝ որոշ «ծառուկյանականների» հանդեպ:

 

Լուսանկարը՝ azatutyun.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում