ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական թիկնապահ Մայքլ Քոենը հրավիրվել է Կոնգրես՝ ցուցմունքներ տալու Սպիտակ տան ներկայիս ղեկավարի՝ Ռուսաստանի հետ ունեցած կապերի վերաբերյալ: Այդ մասին հայտնում է BBC-ն:
ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում Քոենը հաստատել է, որ իրենից պահանջել են «բացահայտել տեղեկություններ և ցուցմունք տալ» բոլոր կապերի վերաբերյալ, որոնք ինքն ունեցել է Կրեմլի հետ: Փաստաբանը հայտնել է, որ հրաժարվել է պատասխանից, քանի որ հարցերի շրջանակը, իր խոսքով, «չափազանց լայն է և վատ ձևակերպված»:










































