Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի խորհրդի տեսուչներն ավարտել են Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների խախտումների հետաքննությունը: Նրանց խոսքով՝ երկրի տարածքի բանտային ճամբարներում դիտվում է «սով և սոսկալի գազանություններ»: Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը:
ՄԱԿ-ի տեսուչների հանձնաժողովի ղեկավար Մայքլ Կիրբիի խոսքով՝ հյուսիսկորեական ճամբարներից ազատ արձակված կալանավորների հետ զրույցները մատնանշում են Հյուսիսային Կորեայոմ մարդու իրավունքների լայնամասշտաբ խախտումները:
«Մեր անկախ հետաքննությունը զբաղվում է հետագա ուսումնասիրությամբ՝ պարզելու, թե կոնկրետ որ հյուսիսկորեական հաստատություններն ու կոնկրետ որ պաշտանյաներն են մեղավոր»,-հավելել է նա:
ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի դեսպան Սո Սե Փխենը պաշտոնապես հայտարարել է, որ իր երկիրը չի ճանաչում անկախ հետաքննության արդյունքները:









































