Friday, 07 06 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հերթական նիստը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին հանձնարարական է տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները
19:10
Չինաստանը պատրաստ է հայ ընկերների հետ ջանքեր գործադրել՝ նպաստելու բարեկամական կապերի զարգացմանը․ Հայաստանում մեկնարկեց «Չինարենի կամուրջ» մրցույթը
Ուղիղ․ Հավաք և երթ Վազգեն Գալստանյանի գլխավորությամբ
19:00
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
Պայթած լցակայանի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի օգնականն է
18:30
Ուկրաինային 1,5 մլրդ դոլար է հարկավոր վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ
18:10
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Հայաստանի ԱԳՆ համարժեք, միաժամանակ բազմիմաստ պատասխանը Բաքվին
17:50
Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից
Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայիններն աջակցություն են ցուցաբերում «Հարավկովկասյան երկաթուղիներին»
Նախագահն օրենքներ է ստորագրել
17:20
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան Online
«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ չեղարկել COP29-ը անցկացնելու նպատակով աջակցությունն Ադրբեջանին
Գազայի երեխաները սովահար են
Պուտինի բլեֆը
16:24
Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին
ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալներին, նման բան կարող են անել Լյուբլյանկայից․ Ալեքսանյան
Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին, պետք չէ նրանց թիրախավորել․ ՔՊ պատգամավոր
16:18
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
ԼՂ կուտակային համակարգի կենսաթոշակային խնայողությունը կտեղափոխվի ՀՀ-ում գործող ֆոնդեր. նախագիծ
Քըլըչի հետ հանդիպելու պայմանավորվածություն կա. վայրը և ժամկետը դեռ հստակ չեն
16:09
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 225 մլն դոլարի օգնություն կուղարկի
Սա ավտորիտար կլանի միջոցառում է՝ Կրեմլի խոսույթով. կարող են հաջողել, երբ բռնի հեղաշրջում տեղի ունենա

Ինչպես են ոմանք ջրից չոր դուրս գալու. «ինկվիզիցիա» իշխանության ներսում

Հայաստանոմ ստեղծվում է հակակոռուպցիոն նոր մարմին, որը, ըստ իշխանության, պետք է լինի անկախ: Այդ մարմինը փաստորեն փոխարինում է այն հակակոռուպցիոն խորհրդին, որը ստեղծվեց 2015 թվականի փետրվարին, և որը գլխավորեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այդ խորհուրդը ստեղծվեց ԱՄՆ կառավարության աջակցությամբ, թեև մոտ երկու տարի անց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարեց, որ մարմինը չի եղել արդյունավետ, և այդ իսկ պատճառով ԱՄՆ-ը խոստացված 750 հազար դոլար աջակցությունից տրամադրել է միայն 2 տոկոսը: Դա մոտավորապես գնահատական էր ընդհանրապես Հայաստանի իշխանության հակակոռուպցիոն պայքարին:

Այժմ ստեղծվում է նոր կառույց, որը իրավականորեն ունի այլ կարգավիճակ, որն ըստ դրա մասին օրինագծի՝ լինելու է անկախ, և որը ձևավորվում է բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի հիման վրա: ԱՄՆ-ն ու Եվրամիությունն այժմ էլ հույսով սպասում են այդ հանձնաժողովի ստեղծմանը:

Դժվար է պատկերացնել, թե ինչպե՞ս է երկրում գործելու հակակոռուպցիոն անկախ կառույց, եթե չկա դատական անկախ համակարգ: Կարո՞ղ է հակակոռուպցիոն որևէ կառույց լինել արդարադատությունից, արդարադատության համակարգից վեր: Եթե կարող է, ապա այստեղ, մեղմ ասած, տարօրինակ կլինի խոսել իրավական, ժողովրդավարական պետության մասին: Ժողովրդավարական պետությունն առաջին հերթին անկախ արդարադատությունն է: Եթե չկա անկախ արդարադատություն, էլ ի՞նչ անկախ կառույցի մասին կարող է լինել խոսքը:

Առկա է պարզ հարց՝ ենթադրենք, հակակոռուպցիոն կառույցը նախաձեռնում է որևէ աղմկոտ գործ: Ի վերջո, այդ աղմուկի կենտրոնում հայտնված պաշտոնյան պետք է փորձի պաշտպանվել դատարանում: Ի՞նչ որոշում է կայացնում դատարանը: Եթե այն անկախ է, ապա բնականաբար կայացնում է անաչառ որոշում: Եթե դատարանն անկախ չէ, ապա պաշտոնյան ստանում է «դատական պաշտպանություն», և ակնառու է դառնում, որ հակակոռուպցիոն անկախ կառույցի գոյությունը դեկորացիա է: Իհարկե, դեկորացիա օրենսդրության կամ իրավականության տեսանկյունից, որովհետև ներիշխանական հարաբերությունների տեսանկյունից այն կլինի, իհարկե, կենսունակ գործիք:

Բանն այն է, որ հակակոռուպցիոն կառույցն անթերի կաշխատի, երբ իշխանությանը հարկ լինի որևէ հարց լուծել իր համար անցանկալի որևէ պաշտոնյայի գործունեության մասով: Այսինքն՝ հակակոռուպցիոն կառույցը կլինի յուրօրինակ ներքին մահակ, որի «անկախությունը» կատարյալ կլինի իշխանության համար անհրաժեշտ իրավիճակներում: Այլ կերպ ասած՝ Հայաստանում գործնականում ստեղծվում է ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարող իրապես անկախ մարմին՝ դա անհնարին է, եթե չկա իրապես անկախ դատական համակարգ, այլ ձևավորվում է, այսպես ասած, ներիշխանական «ինկվիզիցիայի» ինստիտուտ:

Իշխանությունն այդպիսով լուծում է երկու հարց: Մի կողմից՝ նոր կառույցը տալիս է միջազգային հանրության հետ հակակոռուպցիոն «երկխոսությունը» նոր մակարդակի կամ «մեկ քայլ առաջ» բերելու հնարավորություն՝ այդպիսով բարձրացնելով հակակոռուպցիոն քաղաքականության զգալիորեն սասանված միջազգային լեգիտիմությունը: Մյուս կողմից՝ ներիշխանական «ինկվիզիցիան» հնարավորություն է տալիս առավել կառավարելի դարձնել համակարգը ներկայիս անցումային փուլում, առավել ևս, որ այդ փուլի հստակ տևողությունը բավականին անորոշ է: Ֆորմալ առումով այն կլինի առնվազն մինչև 2018 թվականի ապրիլ, երբ Սերժ Սարգսյանը թողնի նախագահի պաշտոնը, հրաժարական տա կառավարությունը, ու ձևավորվի նոր կառավարություն, որը ֆորմալ առումով գոնե մինչև 2022 թվական չի ունենա հրաժարականի առիթ:

Բայց ոչ միայն չի բացառվում, այլև դատելով ներիշխանական համակարգում ուժերի ներկայիս հարաբերակցությունից ու նաև ռեսուրսների բաշխվածությունից՝ 2018 թվականի ապրիլին անցումային փուլը չի հաղթահարվի, և այն կշարունակվի առնվազն հենց մինչև 2022 թվական: Իսկ անցումային փուլը խիստ վտանգավոր է, և այդ առումով չափազանց խոսուն է իմաստուն չինացիների հայտնի ասույթը, որը գործնականում չինական «անեծք» է՝ «թող որ դու ապրես փոփոխությունների ժամանակաշրջանում»:

Բանն այն է, որ անցումային փուլը, փոփոխությունների փուլը այս անգամ ցավոտ է լինելու հայկական «էլիտայի» համար: Իսկ պատճառն այն է, որ փոփոխության ենթարկվում է ոչ թե հասարակական հարաբերությունների համակարգը, հասարակարգը, այլ իշխանական կարգը: Անկախության հռչակումից հետո Հայաստանը հասարակարգի անցումային փուլում էր: Իհարկե, տարբեր են գնահատականները այդ փուլի տևողության կամ ավարտուն լինելու մասով, սակայն հասարակարգի փոփոխությունը հարվածեց հասարակությանը:

Իշխանական կարգի փոփոխությունը «հարվածելու» է իշխանությանը: Իսկ թե ինչպիսին են լինում այդ հարվածները՝ իշխանությունը տեսել է հասարակարգի փոփոխության պարագայում, երբ ինքն «ալիքի կատարին» էր: Այժմ ալիքը գալիս է հենց իշխանության վրա, և թրջվելն անխուսափելի է: Հակակոռուպցիոն նոր մարմինը ընդամենը կլուծի ոմանց՝ ջրից չոր դուրս գալու խնդիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում