Friday, 07 06 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հերթական նիստը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին հանձնարարական է տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները
19:10
Չինաստանը պատրաստ է հայ ընկերների հետ ջանքեր գործադրել՝ նպաստելու բարեկամական կապերի զարգացմանը․ Հայաստանում մեկնարկեց «Չինարենի կամուրջ» մրցույթը
Ուղիղ․ Հավաք և երթ Վազգեն Գալստանյանի գլխավորությամբ
19:00
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
Պայթած լցակայանի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի օգնականն է
18:30
Ուկրաինային 1,5 մլրդ դոլար է հարկավոր վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ
18:10
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Հայաստանի ԱԳՆ համարժեք, միաժամանակ բազմիմաստ պատասխանը Բաքվին
17:50
Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից
Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայիններն աջակցություն են ցուցաբերում «Հարավկովկասյան երկաթուղիներին»
Նախագահն օրենքներ է ստորագրել
17:20
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան Online
«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ չեղարկել COP29-ը անցկացնելու նպատակով աջակցությունն Ադրբեջանին
Գազայի երեխաները սովահար են
Պուտինի բլեֆը
16:24
Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին
ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալներին, նման բան կարող են անել Լյուբլյանկայից․ Ալեքսանյան
Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին, պետք չէ նրանց թիրախավորել․ ՔՊ պատգամավոր
16:18
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
ԼՂ կուտակային համակարգի կենսաթոշակային խնայողությունը կտեղափոխվի ՀՀ-ում գործող ֆոնդեր. նախագիծ
Քըլըչի հետ հանդիպելու պայմանավորվածություն կա. վայրը և ժամկետը դեռ հստակ չեն
16:09
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 225 մլն դոլարի օգնություն կուղարկի
Սա ավտորիտար կլանի միջոցառում է՝ Կրեմլի խոսույթով. կարող են հաջողել, երբ բռնի հեղաշրջում տեղի ունենա

Վերջին փորձը՝ հեղափոխությունից առաջ

Այսօր ԱԺ արտահերթ նիստը քննարկում է կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու հարցը:

Իհարկե, փոփոխություն ասվածը տվյալ դեպքում չափազանցություն է, որովհետև ընդամենը կառավարության աշխատակազմի ղեկավարը զրկվում է նախարարի կարգավիճակից, այսպես ասած՝ ապաքաղաքականացվում է:

Սա մի կողմից՝ նոր Սահմանադրության պահանջն է, որ նախարարների թիվը չպետք է գերազանցի 18-ը, մյուս կողմից՝ հարմարեցված է համակարգային զարգացումների տրամաբանությանը, երբ «արդյունավետ» է համարվել, որ Դավիթ Հարությունյանը Կարեն Կարապետյանին պետք է «վերահսկի» արդարադատության նախարարի պաշտոնում: Այ, իսկական կառուցվածքային «հեղափոխություն» սպասվում է հաջորդ տարի, երբ գործադիրի կառուցվածքն ամբողջովին կհամապատասխանեցվի սահմանադրական փոփոխություններին:

Իրավիճակին լրացուցիչ դրամատիզմ է հաղորդում այն հանգամանքը, որ այդ ամենը տեղի է ունենալու իշխանության փոխանցման կամ վերարտադրության գործընթացում և դրա տրամաբանությամբ: Համաձայն 2015 թվականի դեկտեմբերին ընդունված սահմանադրական բարեփոխումների՝ երբ երկիրը վերջնականապես անցում կատարի կառավարման խորհրդարանական համակարգին, գործադիր իշխանությունը պետք է հաշվետու լինի Ազգային ժողովին։ Ուստի կառավարությանն առընթեր մարմինները կամ պետք է նախարարություններ դառնան, կամ ներառվեն որևէ նախարարության կազմում։

Ավելորդ է ասել, թե ինչ առանցքային նշանակություն է ունենում, օրինակ, այն հարցը, թե ինչպիսի կարգավիճակ են ունենալու ոստիկանությունն ու ՊԵԿ-ը: Դրանք ոչ միայն մեծ կարևորություն ունեցող պետական կառույցներ են, այլև կարևոր գործիքներ, որոնցով իշխանության առանցքային խաղացողները կանոններ են հաստատում համակարգի ներսում, ապահովում են ուժերի բալանսը, իշխանության և օլիգարխիայի, իշխանության և կրիմինալի հարաբերությունները:

Այս համակարգերը կարևոր են նաև այն նշային ֆիգուրներով, որոնք դրանց ղեկավարման ղեկին են: Սերժ Սարգսյանի ամենավստահելի կադրերից մեկը՝ Վլադիմիր Գասպարյանը, ղեկավարում է ոստիկանությունը, Կարեն Կարապետյանի «աջ ձեռքը»՝ Վարդան Հարությունյանը, ՊԵԿ-ի ղեկավարն է: Այս երկու գերատեսչությունները հիմա էլ ապրում են համակարգային տեղատվությունների տրամաբանությամբ. երբեմն հաշտ են, այլ դեպքերում հակադրվում են. օրինակ՝ հիմա ոստիկանությունը բառիս բուն իմաստով «օկուպացրել» է Մաքսայինը: Հաջորդ տարի Վարդան Հարությունյանի քաղաքական ճակատագիրը կարող է լուծվել ակամայից: Նա դեռ չի մերվել համակարգին և ըստ էության կարող է մոռացվել, եթե Կարեն Կարապետյանը 2018-ին հեռանա, իսկ եթե վերջինս պահպանի վարչապետի պաշտոնը, փորձելու է Հարությունյանի դեմքով նոր սուպերնախարար կերտել՝ նրա գերատեսչությունը խցկելով ֆիննախ, իսկ իր հովանավորյալին «նվիրելով» նախարարի պաշտոնը:

Ավելի բարդ ու բազմաշերտ է Վլադիմիր Գասպարյանի պարագան, ով կարող է մնալ, անկախ այն հանգամանքից՝ Սերժ Սարգսյանը ֆորմալ առումով գնում, թե մնում է: Նա կարող է հեռացող Սարգսյանի «աչքն ու ականջը» լինել նոր համակարգում՝ զրոյացնելով դրա ֆորմալ ղեկավարի կշիռը ու նախապատրաստելով գործող նախագահի վերադարձը, կարող է մնացող Սերժ Սարգսյանի շարժիչ ուժը լինել նոր համակարգի կայացման գործընթացում:

Պարզ չէ՝ ինչպիսի կարգավիճակ կունենա ոստիկանությունը մեկ տարի անց, բայց Գասպարյանը հաստատ ինչ-որ նախարարի ենթակա չի լինի և, եթե շարունակի մնալ իշխանության մեջ, լինելու է սուպերնախարար՝ ենթադրյալ ՆԳՆ-ում, թե ՊՆ-ում, իսկ գուցե փոխվարչապետի կարգավիճակում:

Առջևում համակարգային հեղափոխությունն է, իսկ խորհրդարանական այսօրվա քննարկումները դրանց ցուցադրական փորձերն են, որոնց խորքերում խնամքով թաքցվում է 2018-ի ինտրիգը:

 

Լուսանկարը՝  Panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում