«Ընդունել ենք օրենք, մոտ 150 մարդ ասել է՝ գնամ դիմեմ, կենսաթոշակի անցնեմ, մեկ է՝ 2017թ. հուլիսի 1-ից հետո քիչ պետք է ստանամ:
Կառավարությունը բերել է նախագիծը, խորհրդարանական մեծամասնությունը կողմ է քվեարկել եւ հիմա նույն Կառավարությունն ասում է, որ այս օրենքով Հայաստանի իրավական համակարգը զրկվել է իր ռահվիրաններից եւ առաջամարտիկներից:
Հիմա նույն խորհրդարանական մեծամասնությունը, նույն Կառավարությունը նույն կրքով եկել, ասում է՝ 45 հոգի գուրու է մնացել մեր պետական կառավարման համակարգում, եկեք փրկենք:
Այս օրենքն ընդունելիս բազմաթիվ պատգամավորներ պատգամավորներ են եղել, որոշ պատգամավորներ գլխավոր դատախազ են եղել, որոշ պատգամավորներ էլ Կառավարությունում են»,- այս մասին այսօր ԱԺ-ում ելույթ ունենալով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ նշեց Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































