ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել կառավարության առաջարկով, քննարկվում են նիստի օրակարգին առնչվող հարցեր։ Կառավարությունը առաջարկում է այսօր ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված բոլոր օրինագծերն ընդունել հատուկ ընթացակարգով՝ այն է՝ նախագծերի առաջին ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում կազմակերպել երկրորդ ընթերցում:
«Դրանց ժամ առաջ ընդունումը շատ կարևոր է», – դիմելով պատգամավորներին՝ հայտարարց Արթուր Հովհաննիսյանը:
«Պարոն Բաբլոյան, այս պրակտիկան կիրառելը հենց սկզբից բացարձակապես անընդունելի է և խորհրդարանական քննարկումների կուլտուրան վերացնելու քայլ է արվում»,- դիմելով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա մտավախություն հայտնեց, որ թեպետ բարձրաձայնվում է, որ խորհրդարանական կառավարման համակարգին է անցում կատարվում, բայց կառավարությունը կարող է գալ ու ասել՝ «խորհրդարանը չպետք է քննարկի այս կամ այն նախագիծը»:
«Այս պրակտիկան հենց սկզբից առանց անհրաժեշտության կիրառելը ուղղակի անընդունելի է»,- նշեց Փաշինյանը:









































