Այսօր Ազգային ժողովում տարաձայնություն առաջացավ կառավարությունը ներկայացնող Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանի և ԱԺ ընդդիմադիր պատգամավորների միջև: Կառավարությունը առաջարկում է այսօր ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված բոլոր օրինագծերն ընդունել հատուկ ընթացակարգով՝ այն է՝ նախագծերի առաջին ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում կազմակերպել երկրորդ ընթերցում:
«Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը նկատեց, որ օրինագծերի նման ընդունումը հակասում է ժողովրդավարությանը: «Այս օրենքների նախագծերի վերաբերյալ շատ կարևոր են դեբատները, առաջարկում եմ փոփոխություն կատարել՝ մի քանի նախագծեր հանել այդ ռեժիմից», – առաջարկեց Ա. Զեյնալյանը: Սակայն նրա առաջարկը մերժվեց:
Մանրամասները՝ տեսանյութում:









































