Իրանում շրջվել է ավտոբուս, որում եղել են Իրաքի քաղաքացիներ: Վթարի հետևանքով զոհվել է 16, տուժել՝ 20 մարդ: Այս մասին հաղորդում է Iribnews-ը:
Հաղորդագրության համաձայն՝ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Արաք-Բրուջերդ մայրուղու վրա:
Տուժածները տեղափոխվել են Բուրջերդ քաղաքի հիվանդանոց: Նրանց վիճակը գնահատվում է որպես միջին ծանրության:









































