Monday, 08 06 2026
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին

Պետք է դադարեցնել արյունահոսությունը. Արմեն Ռուստամյան

Դաշնակցությունը մշակել է «Մենք ապրելու ենք մեր երկրում»՝ արտագաղթի կանխարգելմանն ուղղված ծրագիր, որի նպատակն է կասեցնել արտագաղթը, որ մեր գլխավոր հիմնահարցն է դարձել:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՅԴ Գերագույն Մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը: Նրա դիտարկմամբ, անկախ նրանից՝ քաղաքական ուժը որ դաշտոմ է՝ ընդդիմադիր թե իշխանական, արտագաղթի այնպիսի տեմպեր ենք արձանագրում, որ դա կանխելը պետք է լինի յուրաքանչյուր քաղաքական ուժի օրակարգում:

«Այս մարտահրավերի ամբողջական ծավալի գիտակցումը, դրան ուղղված քայլերը հրամայական են դարձել»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Ըստ նրա՝ անհրաժեշտ է նոր փուլ սկսել՝ համախմբելու մեր հանրությանը: Արտագաղթի մասին տարբեր տեսակետներ կարելի է ունենալ, բայց, Ա.Ռուստամյանի խոսքով, հիմնական պատճառը մեր պետական համակարգն է, որն այնպիսին է, որ թույլ չի տալիս խնդիրներն օր առաջ լուծել: Մյուս խնդիրը իշխող կուսակցության և պետության նույնացումն է: Նա նշեց, որ եղել են տարիներ, երբ մեկնողների և վերադարձողների բալանսը նույնն է եղել, բայց վերջին տարիներին այնպիսին են տեմպերը, որ ժողովրդագրական աղետի առաջ ենք կանգնած:

«Հիմա պետք է դադարեցնել արյունահոսությունը. մեր ընկալմամբ՝ արտագաղթը նման է օրգանիզմի արյունահոսության, և հիմա թույլ չպետք է տանք օրգանիզմի արյունաքամություն»,- ասաց նա՝ հավելելով, թե սպասել, որ ամբողջական իշխանափոխությունից հետո այս ծրագիրն իրականացվի, սխալ մոտեցում կլինի, այդ պատճառով մեր խնդիրներին ամբողջական լուծում տալու համար պետք է մեր կողմից առաջին փորձն արվի՝ գնահատելու իրավիճակը, լուծումներ առաջարկելու, ներկայացնելու իշխանությանը, առաջին հերթին՝ պատասխանատուներին:

Արծվիկ Մինասյանը, որը գլխավորել է ծրագրի աշխատանքները, նշեց, որ ծրագիրը ոչ թե կուսակցական, այլ ազգային ծրագրի կարգավիճակ պետք է ստանա, որ կյանքի կոչվի: Այս ծրագիրը պետք է ներգրավի թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը, թե՛ քաղաքացիներին, թե՛ Սփյուռքին, բոլորը պետք է ներգրավվեն այս ծրագրի մեջ: Նա նշեց, որ ծրագրին ուղղված առաջին քննարկումը վաղը կլինի ազգագրագետների, ժողովրդագետների հետ:

Ծրագիրը կառուցված է տասնմեկ հիմնական ուղղություններից, որոնցից է կադրային քաղաքականությունը, որտեղ մենք, որպես սկզբունք, որդեգրում ենք բիզնեսի և քաղաքականության տարանջատումը: Մյուս ուղղություններ են՝ ստեղծել նոր աշխատատեղեր և արդարացի վարձատրության համակարգ, ինչպես նաև հարկային ևն մաքսային համակարգը դարձնել կանխատեսելի, ներդրումները խրախուսող, սոցիալականից անցնել արդյունաբերական գյուղատնտեսության, կրթությունը դարձնել որակյալ և մատչելի, ապակուսակցականացնել կրթական համակարգի ղեկավարումը, ներդնել առողջության պարտադիր ապահովագրության համակարգ, վերացնել անպատժելիությունը, բարձրացնել երկրի անվտանգության մակարդակը, իրականացնել վերաբնակեցում, ինչպես նաև ձևավորել Հայաստանում արժանապատիվ ապրելու համոզմունք ու ազատ քաղաքացու կերպար:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում