Ժամանակակից աշխարհում տեղի ունեցող բոլոր պատերազմներում և զանգվածային սպանություններում մեղավոր են երկրների կառավարությունները։ Նման կարծիք է հայտնել «Ավրորա» մրցանակի դափնեկիր, բժիշկ Թոմ Քաթինան` այսօր «Թումո» տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում իր ելույթի ժամանակ։









































