Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ Տոկիոն ու Վաշինգտոնը միասին կձեռնարկեն կոնկրետ քայլեր՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի հերթական սադրիչ գործողություններին։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
«Հյուսիսային Կորեան անտեսում է միջազգային հանրության բազմաթիվ նախազգուշացումները՝ շարունակելով սադրիչ գործողությունները։ Դա անթույլատրելի է։ Ինչպես և ասվել է G7-ի գագաթնաժողովում՝ Հյուսիսային Կորեայի խնդիրն աշխարհում կարևորագույններից մեկն է։ Հյուսիսային Կորեային զսպելու համար մենք ԱՄՆ-ի հետ համատեղ կձեռնարկենք կոնկրետ քայլեր։ Միջազգային հանրության հետ փոխգործակցությամբ կանենք ամեն բան՝ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար»,-նշել է Աբեն։
Հարավային Կորեայի ԱԳՆ-ն իր հերթին դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը և խոստացել ընդդեմ այդ երկրի ընդունել խիստ միջոցառումներ։










































