Friday, 07 06 2024
Իսրայելը ռմբակոծել է Հզբոլլահի օբյեկտները
11:15
Նավթի գներն աճել են․ 06-06-24
ՀԱՄԱՍ-ը առաջիկա օրերին կպատասխանի Գազայում հրադադարի առաջարկին
Գազալցակայանի պայթյունի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյանի գազամատակարարումը
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է
ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կրթահամալիրների կառուցման և լաբորատորիաների ստեղծման համար
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին
Շիրակ–Ջաջուռ ճանապարհին մեքենան բռնկվել է․ կա զոհ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Գազալցակայանի ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է
Ալիևը և Պուտինը գաղափարական եղբայրներ են. մտերմացել են վերջին տարիներին
Լցակայանն օրինականության հետ խնդիրներ է ունեցել, ընթացել է դատական պրոցես
Պապիկյանը «ՀԵՄՈՒՍ» ցուցահանդեսում հավանաբար անմիջապես շփվել է զենք արտադրողների հետ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Խնդիրները գրեթե լուծված են. լիահույս եմ, որ խաղաղության պայմանագիր կկնքվի
Գազալցակայանի պայթյունից տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է
Նոր մանրամասներ գազալցակայանի պայթյունից․ հայտնի է տուժածների ինքնությունը
Նախագահականն ու ԱԳՆ-ն օրակարգային հարցերում տարբե՞ր դիրքորքշումներ ունեն. անհավատալի է. «Ժողովուրդ»
Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործն ավարտական փուլում է. առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը փակ է
Հոսպիտալացվել է ևս 2 տուժած, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ինը՝ ծանր
«Պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, մեծաքանակ զոհերի մասին լուրը կեղծ է»․ ՆԳՆ խոսնակ
ՔՊ-ական պատգամավորների եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է. «Ժողովուրդ»
Բաքվի նոր վերջնագիրը Երեւանին
4 մլն դրամ վարչապետի աշխատակազմից. ինչու՞ կենսագրականում վարչապետի աշխատակազմում աշխատանքի մասին ոչինչ չկա. «Ժողովուրդ»
ՔՊ -ականները դժգոհ են Երեւանում առկա խնդիրներից. «Ժողովուրդ»

Ռուսաստանցի ռազմական փորձագետը Ադրբեջանին վաճառվող ռուսական զենքի պատճառով Հայաստանին հորդորում է չանհանգստանալ

Այն բանից հետո, երբ Հայաստանի ռազմավարական և Մաքսային միության ապագա գործընկեր Ռուսաստանը մեր թշնամի Ադրբեջանին մեկ միլիարդի զենք վաճառեց, այսօր մամուլում մեզ համար նոր անակնկալ հրապարկվեց:
Մասնավորապես՝ arms-expo.ru կայքում հրապարակումներ եղան այն մասին, որ ռուսական «Կուրգանմաշ» գործարանն Ադրբեջանի պատվերով սկսել է «Վենա» ինքնագնաց հրետանային համակարգերի (2С31 «Вена») արտադրությունը՝ 18 միավոր Ադրբեջան ուղարկելու համար:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ, Ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն Անատոլի Ցիգանոկը կարծիք հայտնեց, որ Հայաստանի համար վատ կլիներ, եթե ռուսական զենքն Ադրբեջանին մատակարարելը մշտական բնույթ կրեր, սակայն դա իր գնահատմամբ՝ այդպես չէ, և անհանգստանալու կարիք չկա․«Եթե խոսքն այն մասին է, որ մենք զինում ենք Ադրբեջանին, ապա՝ այո՛, ինչ-որ չափով զինում ենք: Բայց Ադրբեջանը Ռուսաստանից երևի 45 տոկոս է գնում, Ադրբեջանն ամենից շատ զենք գնում է Իսրայելից: Իսկ Իսրայելը շատ է կարևորում Ադրբեջանը, որովհետև միակ մուսուլմանական երկիրն է, որն իրեն աջակցում է, բացի այդ՝ Ադրբեջանն այն կողմից շատ ավելի ցածր գներով է զենք ստանում»:

Փորձագետի դիտարկմամբ՝ Հայաստանի սպառազինությունը շատ հզոր է, բացի այդ՝ չնայած Ադրբեջանը զենք է գնում, քիչ է հավանականությունը, որ այդ զենքը նա կօգտագործի՝ հաշվի առնելով Հայաստանի ռազմական պատրաստվածությունը հիմա. «Երկրորդ շատ կարևոր հանգամանքը, որ ուզում եմ նշել, դա այն է, որ Թուրքիայում իրավիճակը հիմա պայթյունավտանգ է, և Ադրբեջանն այն չի կարող վերահսկել։ Ըստ երևույթին, նա տարված է Սիրիայի իրադարձություններով, իսկ քրդական ղեկավարությունն անում է ամեն ինչ՝ իրենց համար պետություն ստեղծելու համար»:

Քաղաքագետի գնահատմամբ՝ Ադրբեջանին զենք մատակարարելը ՀԱՊԿ-ի շրջանակներում երկրորդական կարևորություն ունեցող հարց է. «Ընդամենը բիզնես հետաքրքրության շրջանակներում է տեղավորվում, ավել՝ ոչինչ։ Այո, մենք վաճառել ենք մոտ մեկ միլիարդի զենք, բայց Ադրբեջանին զենք վաճառելը մշտական բնույթ չի կրում, իսկ Հայաստանին զենք վաճառելը մշտական է։ Էլ չեմ ասում, որ Ադրբեջանին զենքը տրվում է համաշխարհային գներով, իսկ Հայաստանին՝ գործարանային: Կրկնում եմ՝ սա ընդամենը բիզնես է, ուրիշ ոչինչ»:

Մեր այն հարցին՝ գուցե հավելյալ ճնշումն է պատճառը, քաղաքագետը բացառեց դա՝ նշելով, որ ոչ մի ճնշման մասին խոսք լինել չի կարող:

Նշենք, որ 120 մմ-անոց ինքնագնաց հրետանային հրանոթ «Վենա 2S31»-ը նախատեսված է հակառակորդի զորքերի, հրետանային և ականանետային մարտկոցների, զրահապատ տրանսպորտային միջոցների ջախջախման և այլ նպատակների համար։ Ստեղծվել է 90-ականների վերջին։ Հիմնված է հետևակային մարտական մեքենա BMP-3-ի կառուցվածքի վրա։ Ընթացքի մեջ САО-ն գործի է դրվում երկու ջրանետ շարժիչներով։ Պողպատե զրահապատ թիթեղներից բաղկացած եռակցված աշտարակում տեղադրված է հրետանային զենքը, որը կարող է իրականացնել կրակոց և ուղիղ նշանառությամբ և քողարկված կրակային դիրքերից՝ ինչպես ականներով, այնպես էլ հրետանային ռումբերով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում