Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

«Ստեղծվել է մի այլանդակ քաղաքական վիճակ»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի «Հակակոռուպցիոն» հանձնաժողովի նախագահի խորհրդական, անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը:

 Պարոն Խաչատրյան, սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը։ Այս անսպասելի հայտարարությունն, ըստՁեզ, ինչի՞ հետևանք էր:

 – 100 % ճնշում է եղել: Առանց ճնշման չէր կարող նման բան լինել, քանի որ նախագահը լավ հասկանում էր, որ այդ քայլով, որպես քաղաքական դեմք համաշխարհային քաղաքական շուկայում, մեծ հարված է իրեն հասցնում: Ու ցանկացած այդպիսի պաշտոնյա չէր կարող այդ որոշումն ընդունել առանց ճնշման: Ես երկու տարի առաջ էի ասել, որ Պուտինը կհանձնի Հայաստանը, քանի որ իրավիճակն է այդպես գնում: Այսինքն, ես այդ ժամանակ էի տեսնում, որ ամեն ինչ կգնա սրան: Ես վեց տարի առաջ նույն ձևով գրել էի։ Երբ Պուտինը գնում էր Ադրբեջան, ես հասկանում էի, որ հետ է գալու ու կհանձնի: Կհանձնի ու կկատարվի դա, քանի որ Հայաստանը ոչինչ չի ունենալու Ռուսաստանին տալու համար:

 Միջազգային այս տնտեսական վիճակով այն ուղղությունը, որով գնում էր Հայաստանը, հենվում էր հիմնականում Ռուսաստանում ապօրինի աշխատողների վրա: Դա չէր տանում ստրատեգիական ճիշտ գործընկեր դառնալու ու զարգանալու ուղղությանը: Իսկ ինչ վերաբերում էր Մաքսային միությանը, ապա այստեղ ներանձնական էր… եկավ և ստորագրեց: Ես նման բան առաջին անգամ եմ տեսնում: Ոչ մի քաղաքակիրթ երկիր նման բան չէր անի:

 – Ի՞նչ ճնշման մասին է խոսքը,։ Ճնշում է արվել Ղարաբաղի՞ հարցում, թե՞ Սերժ Սարգսյանին իշխանության կորստով են սպառնացել:

 – Չգիտեմ, ես կողքը չեմ եղել, որ իմանամ: Իմ կարծիքով՝ եթե կատարվել է ճնշում, ապա շատ փակ ու գաղտնի է, ու դրա մասին տարիներ անց կարող է հայտնել միայն նախագահը… այն էլ կարող է չհավատան, եթե գործընթացը տարվեց այն վատ ուղղությամբ, որով հիմա է գնում: Դա կապված չէ, թե Ռուսաստանը ինչով կօգնի, կամ երկաթգիծ կբացվի, թե չէ, գազի, նավթի գինը կիջացնի կամ խողովակներ կուղարկի։ Այս ամենից անկախ է: Ինձ համար ամենավտանգավոր բանն այն է, որ տարածաշրջանում երկու պետություն են, որոնցից մեկը Ադրբեջանը, ում հետ մենք տարածքային խնդիր ունենք:

 Ադրբեջանը, ոնց որ հինգ տարի առաջ, նորից ստանում է բոնուս, դրա հետ մեկտեղ աշխատում է աշխարհի բոլոր երկրների հետ և Ռուսաստանի հետ ունենում է ավելի հզոր հնարավորություններ, իսկ Հայաստանն ունենում է նորից նույն գործընկերը՝ Ռուսաստանը, որը կարող է մի քիչ լավացնել դրությունը: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ երկու-երեք տարի հետո. կողքի պետությունը, որը համարվում է մեր հակառակորդը, նորից տնտեսապես հզորանում է, բոլոր երկրների հետ աշխատում է համարյա հավասար, իսկ Հայաստանը հույսը դնում է Մաքսային միության վրա ու այս ոչ քաղաքական պայմաններում նորից աշխատում է տրանսվերների ու Ռուսաստանի օգնությամբ: Այսինքն, արտագաղթը շատանում է, վիճակը վատանում: Ես ասել էի, որ հնարավոր չէ հույս դնել այստեղ աշխատող հայերի վրա: Գիտեք, Ռուսաստանը մեծ ծախսեր է անում Հայաստանի համար, այս տրանսվերների մեծամասնությունը ոչինչ չեն տալիս, եթե սկսեն նույն ձևով գալ: Լավ կլինի, եթե այդ հայերը ստանան օրինական բազայի աշխատանքի իրավունք: Բայց այս իրավիճակում հնարավո՞ր է պետություն պահել, որը մրցունակ կլինի տարածաշրջանում, եթե արդեն տնտեսական ոլորտում Եվրոպայի հետ չի աշխատելու:

 Գիտեք, ինչ-որ կատարվում է հիմա կատարվում է արաբական երկրներում, այդ երկրների հետ աշխատանքը դեռ երկար չի լինի, քանի որ այդ բոլոր երկրները տնտեսապես քանդվեցին, պատերազմական վիճակում են: Դեռ պարզ չէ՝ Սիրիայի պատմությունը ոնց կազդի Իրանի վրա: Այս ամբողջը ահռելի վտանգ ստեղծեց Հայաստանի համար: Հարցը նրանում չէ, թե ում հետ կապ կհաստատի՝ տնտեսական Եվրոպա՞յի, թե՞ մաքսային Ռուսաստանի: Հարցը դրանում չէ: Հարցը այն է, թե դու ինչ դիրքում ես: Ունե՞ս քաղաքական հիմք ու հզորություն և հոգեպես ազատ ժողովուրդ, որը կարող է մրցել, որը կարող է աշխատել քաղաքական, տնտեսական ասպարեզում՝ ուրեմն լավ է, ոչ՝ ուրեմն պարտվում ես:

 – Չնայած այն բոլոր բացասական երևույթներին, որոնց մասին այս օրերին խոսվում է, այն է՝ Մաքսային միությանն անդամագրվելուց հետո դառնալ Ռուսաստանի գաղութ, մեկընդմիշտ փակել Եվրոպայի դուռը և այլն, ասում են, թե Ռուսաստանում բնակվող հայերի վիճակն այս որոշմամբ կլավանա, այդպե՞ս է:

 – Ես այդ մտածելակերպը համարում եմ, կներեք արտահայտությանս համար՝ վայրի։ Ինչպե՞ս կարող է, այսինքն մենք ուրախանում ենք, որ մեր միայն փոքրամասնությանը առանձնահատուկ մոտեցո՞ւմ ցույց կտան, բայց ինչի դիմաց, որ մեր տարածքը ամբողջովին տալիս ենք ինչ որ մեկի հսկողության տա՞կ: Դա նույնն է, որ բանտում քեզ լավ հնարավորություն են տալիս, այսինքն կարագ էլ են սնվելուց տալիս: Ո՞վ ասեց, որ հիմա պետք է որոշվեր այդ համաձայնությունը՝ նախագահի գալով ու ստորագրելով: Ո՞վ ասեց, որ մինչև այդ ժողովուրդը չպետք է որոշեր:

 –Այսինքն հանրաքվե՞ անցկացվեր:

 –Դա կլիներ հանրաքվեի միջոցով, թե տարիների ընթացքում՝ կարևոր չէ, բայց ժողովուրդը պետք է որոշեր: Ի վերջո, Ռուսաստանը չի կարող առանձին քվոտա տալ հայերի համար, առանձին աշխատատեղ: Դա միջազգային նորմերի խախտում կլինի: Ո՞նց կարող է տաջիկներին, ուկրաինացիներին չտա՝ հայերին տա: Թե ոստիկանին կանչի նախարարով ասի՝ «խնդրում եմ սրանց լավ նայի»: Դա պատիվ չէ հայ ազգի համար: Հենց այդ հոգեբանությունը հասցրեց մեզ այն վիճակին, որ մենք այսօր վախճանվում ենք: Ես հինգ-վեց տարի առաջ Պուտինին ուղղված նամակում գրել էի, որ չի կարելի առանձնացնել, մենք ստրուկ չենք: Որովհետև եթե առանձնահատուկ են վերաբերվում, ուրեմն նշանակում է, որ դու քեզ լավ ես պահում՝ դրա համար են տալիս:

 – Համացանցում՝Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ մի տեսանյութ էր հայտնվել, թե ինչպես է Պուտինը ծաղրում, ծիծաղում, որ Հայաստանում հայեր շատ քիչ են մնացել. սա ինչի՞ մասին է վկայում:

 – Անկեղծ ասած՝ տեսանյութը չեմ տեսել: Բայց հիմա ամբողջ ժողովրդի հոգեբանական ջարդն է գնում, ամեն ինչ շարունակվում է կործանման գնալ: Ես չեմ կարող այդ մարդկանց մասին ինչ-որ բան ասել, կլինի դա Արա Աբրահամյան, Սերժ Սարգսյան կամ այլ որևէ մեկը: Ռեժիմն է ստեղծել այն դժվարին դրությունը, որ մի քանի մարդ է մնացել, որ նաև աշխատանք չունեն, և դա արդեն ծիծաղելի է դառնում: Բայց ինչո՞ւ ծիծաղելի չէր, երբ հաղթում էինք Ադրբեջանին, ինչո՞ւ՝ երբ մենք տարածաշրջանում ավելի հզոր էինք, որոշում էինք, թե Վրաստանում պատերազմը ոնց կընթանա, իրենց էինք օգնում, երբ հզորություն ունեինք Ադրբեջանի նկատմամբ: Այն հոգեբանությունը, որ կար մեր մեջ՝ պատերազմի՝ ուրիշ էր: Մենք գնում ենք կործանման, հետո ծիծաղում ենք մենք մեզ վրա:

 Ամենացավալի կողմը այն է, որ ցույց են տալիս, թե ինչպես է դպրոցներում, մանկապարտեզներում մի շուկայի տեր նվերներ տալիս երեխային, գյուղերում օգնություն տալիս և այդ կերպ ջարդում երեխայի հոգեբանությունը: Քանի որ ստացվում է, որ իր ծնողը իրեն չի կարող օգնել, և նա գալիս օգնում է: Ամբողջ Հայաստանում տարվում է այդ հոգեբանությունը: Մտածում են՝ մի լավ հնարավորություն կտան, փող կաշխատեն՝ հետ կգան, քանի որ այստեղ հային ավելի լավ են վերաբերվում, քան մոլդովացուն, ուկրաինացուն, բայց այդպես երբեք չի եղել և չի էլ լինի: Դա կլինի միջազգային նորմերի խախտում:

 Առհասարակ, Ռուսաստանի այսչափ հզորացումը կապված էր նավթի ու գազի գների բարձրացման հետ: Երբ Իրանը, Իրաքը և մնացած երկրները իրենց վաճառեցին նավթը նախկին արժեքներով, այլապես Ռուսաստանը չէր կարող այսքան տնտեսապես գումարային բազա ստեղծել: Հիմա մենք մտածում ենք ոչ թե տնտեսական զարգացման մասին, այլ այն մասին, որ Ռուսաստանում ապրող հայերը կստանան ապրելու ու աշխատանքի լավ իրավունք: Այս հարցը ինձ համար, որպես հայ ազգի ներկայացուցիչ, ավելի անպատվաբեր է:

 – Լավ, պարոն Խաչատրյան հայտարարությունն արդեն արված է և, ամենայն հավանակությամբ, մոտ ապագայում կհաստատվի՝ ի՞նչ կլինի այսուհետ Հայաստանի հետ:

 – Մենք միշտ մտածում ենք, որ մենք ռազմավարական շատ կարևոր գործընկեր ենք, մեզ բաց չեն թողնում: Արդեն 20 տարի այդ մասին ենք խոսում: Ինչո՞ւ Հայաստանը շրջանցեց նավթագազային պայմանագիրը, ինչո՞ւ արտասահմանի հետ բոլոր աշխատանքային շուկաները կործանեց: Մենք անընդհատ դրա մասին ենք խոսում: Քաղաքական մեկնաբաններին որ լսեք, նույնիսկ փորձառու, ասում են, որ Ռուսաստանը այդ ամենը չէր անի առանց ԱՄՆ-ի, առանց սրա-նրա համաձայնության: Ես տեսնում եմ միայն այն, ինչ որ կատարվում է: Մենք տնտեսապես վերանում ենք, մրցունակ չենք: Սա է ինձ անհանգստացնում, ոչ թե այն, որ Ռուսաստանը խոստացել է մեզ պաշտպանել: Ոչ, չի պաշտպանելու, մենք ենք դառնում անպաշտպան: Վերացումը ավելի է արագանում: Այն, որ արդեն դա իր տարածքն է, թեկուզ որ համարի իր մեջ այդպես, բայց չասի, որ ամբողջապես դիպչում է մեր պատվին ու անկախությանը, բայց այն տնտեսական ու քաղաքական իրավիճակը, որ ստեղծվում է այսօր, արագացնում է արտագաղթը և կործանումը: Դա կապված չէ Մաքսայինի կամ մյուսի հետ: Մենք կարող ենք Մաքսայինում լինել և ավելի հզոր լինել: Եվրամիությունն էլ մեզ հետ կաշխատեր, բայց երբ դու մրցունակ չես ու միայն գոյատևելու մասին ես մտածում, ահա այդ ամենը արագացրեց սա և ոչ թե մաքսային պայմանագրի ստորագրումը:

 – Այս քաղաքական թիմից շատերն են բողոքում, բայց ընդդիմություն էլ Հայաստանում, կարծես թե, չկա: Ենթադրենք Սերժ Սարգսյանն անելանելիությունից հրաժարական տա, կամ պարտադրեն, որ հրաժարական տա… այդ դեպքում, ըստ Ձեզ, ո՞վ պետք է կառավարի երկիրը:

  Սա Սերժ Սարգսյանի հետ կապված չէ: Սա կապված է այս տարիների «խամսկի» քաղաքականության հետ: Երբ ես 2003-ին նամակ էի գրել բոլոր կուսակցություններին, ուզում էի նյութապես օգնել,որ ոտքի կանգնեին (այն ժամանակ հնարավորություն կար, ես Ռուսաստանում Մարդու իրավունքների խորհրդական էի), լուրեր տարածեցին, թե ես ռակետներ եմ տալիս և այլն, և այլն: Հայաստանում քաղաքական վերացումը արդեն դարձել էր սովորական և շարունակվում է նաև հիմա: Քաղաքական դեմք և ճնշող մաս դառնում են առևտրով զբաղվող մարդիկ, և ամեն ինչ կապված ու կախված է նրանց գումարների հետ:

 Ընդդիմությունն ամբողջովին վերացվեց, իսկ իրական քաղաքական գործիչը նա է, ով պետք է մեկ քայլ առաջ տեսներ:

 Ես այսօր խնդրում եմ, որ ողջ ուժը դրվի երիտասարդության վրա: Մեծ տարիքի քաղաքական այն ներկայացուցիչները, որոնց մեջ դեռ կա այն մտածելակերպը, որ դա իրենց տունն է, կարող են ամեն ինչ։ Պետք է հասկանան, որ դրսի ու ներսի երիտասարդությանը պետք է փրկեն, քանի որ արդեն նրանց հոգեբանությունն էլ է ամբողջությամբ ջախջախված: Քաղաքական դեմք շատ դժվար է հիմա գտնել: Շատ-շատերը կուզեին, որ լավ լիներ, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը հո թշնամիներ չե՞ն, բայց չի ստացվում, հոգեպես ամբողջովին ջարդված է: Չի ստացվում մտածել, չի ստացվում պայքարել, քո դեմ դրվում է տնտեսական հարցը: Ինչպե՞ս կարելի է մարդասպանություն գործած անձին երեք տարի անց ասել, որ նրան ներում են: Դա կախված է մի մարդուց։ Եթե նա ասեց, ուրեմն ողջ ռեժիմը կատարում է, և հենց այդ ռեժիմն էլ կործանեց ամեն ինչ: Ու սա չեղավ Սերժ Սարգսյանի օրոք, հիմքը դրվեց այն ժամանակ: Ուրիշ կերպ մտածողին չեն տալիս ուժ: Եթե ընդդիմությունը չունի տնտեսական ուժ, հնարավորություն չունի, հեռուստատեսությամբ նրան ցույց չեն տալիս, էլ ի՞նչ միջոցներով ժողովուրդը իմանա նրա մասին: Հիմա գոնե, փառք Աստծո, ցույց են տալիս, տարբեր տեսակետներ են գրվում, բայց չէ՞ որ հոգեպես արդեն ջարդված են: Միայն բողոքել է հնարավոր Հայաստանի պայմաններում, որը շատ վատ է:

 Կատարվել է մուտացիա, ոչ թե զարգացում: Այդ պատճառով է, որ այսօր ընդդմիությունը միայն կարող է բարձրանալ, ծաղրել իշխանություններին կամ ասել՝ այս ինչ վատ է, կամ՝ սա պետք է անել, սա չանել կամ սրա-նրա հարստությունը հաշվել: Այսինքն թույլ են տվել, որ այդպես կատարվի: Թույլ են տվել, որ գյուղում ու դպրոցում հոբեգանությունը փչացվի, որ «նայի՝ քո ծնողը չի կարողանում քեզ տետր առնի, նայի՝ այն ձյաձյան քեզ փող է տալիս, ինքը լավ խանութներ ունի՝ ուրեմն լավն է»:

 Այս ամենի ամբողջ հիմքը եկավ Ռուսասատանից: Ռուսաստանով այս քաղաքական դեմքերին «լավ նայելուց»։ Եթե այդ գումարները դրվեին ուսանողության ուսման վրա, այսօր մենք կունենայինք լավ քաղաքական ուժեր, այլ ոչ թե մի քանի հոգու ռեժիմ: Ի՞նչ եք կարծում՝ Ռուսաստանում այդ ամենը չգիտե՞ին, երկու հոգի հարստանում են, իսկ կրթական վիճակը կանգնած է, չե՞ն հասկանում, թե ինչու, իհարկե՝ հասկանում են: Ստեղծվել է այլանդակ մի քաղաքական վիճակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում