Thursday, 04 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Օբաման թույլ է տվել հակաքիմիական պաշտպանության միջոցներ մատակարարել Սիրիա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է հատուկ կարգադրություն, համաձայն որի՝ թույլ է տրվում հակաքիմիական պաշտպանության միջոցներ մատակարարել Սիրիա: Այս մասին հայտնում է Սպիտակ տունը:

Կարգադրությամբ հանվում է սպառազինության մի շարք տեսակներ Սիրիա մատակարարելու արգելքը: Մասնավորապես, Սիրիա կմատակարարվեն հակաքիմիական սարքավորումներ, այդ թվում՝ Քիմիական զենքի արգելման կազմակերպության համար: Ենթադրվում է, որ օգնություն կցուցաբերվի տեղի բժիշկներին՝ հավանական քիմիական հարձակմանը նախապատրաստվելու և պատասխանելու համար:

Կանցկացվի նաև սիրիական ընդդիմության «ընտրված» անդամների ուսուցում՝ քիմիական զենքից նրանց պաշտպանելու համար:

ՄԱԿ-ի փորձագետները խոստովանել են Լիբիայից Սիրիա զենքի մատակարարման խնդիրը: Լիբիայի դեմ պատժամիջոցների հարցերով ՄԱԿ ԱԽ կոմիտեն նախազգուշացրել է զենքի մաքսանենգության «ապակայունացնող էֆեկտի» մասին:

Նման մատակարարումների մասին տեղեկությունը ԱԽ փորձագետները երկրորդ ամիսն են հետաքննում Ռուսաստանի հայցով՝ փոխանցում է ITAR-TASS-ը:

«Փորձագետների խումբն իր անհանգստությունն է հայտնել Լիբիայի սահմաններից դուրս բոլոր ուղղություններով զենքի ու զինամթերքի տարածման առնչությամբ և նշել Լիբիայից Սիրիայի արաբական հանրապետություն ծովային և օդային ճանապարհով զենքի ու զինամթերքի մաքսանենգության դեպքերին առնչվող հաղորդագրությունների թվի աճի մասին»,- Անվտանգության խորհրդի նիստում հայտնել է կոմիտեի նախագահ, ՄԱԿ-ում Ռուանդայի մշտական ներկայացուցիչ Յուջին-Ռիչարդ Հասանը:

Խնդրի լրջությունն է նշել նաև Լիբիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Տարեք Միտրին:

«Գաղտնիք չէ, որ լիբիական սահմանների անվտանգությունը չի ապահովվում: Զենքի հոսքը Լիբիա և Լիբիայից դուրս վերահսկողությունից դուրս է եկել»,- ասել է նա:

Լիբիայից սպառազինության արտահանման արգելքը ներմուծվել էր ՄԱԿ ԱԽ-ի 1970 բանաձևով, որն ընդունվել էր 2011-ին՝ հյուսիսաֆրիկյան երկրում հակամարտության թեժ պահին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում